Բորել. ԵՄ-ում ոչ ոք չի ցանկանում կռվել ՌԴ-ի հետ, բայց եվրոպական զենքով հարձակումները պետք է թույլատրվեն
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ոչ մեկ չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ։ Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինային պետք է հնարավորություն տրվի հարվածելու ռուսական տարածքին՝ օգտագործելով եվրոպական զենք։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։
Բորելը նշել է, որ ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի է ունեցել նախօրեին, հնարավոր չի եղել ընդհանուր դիրքորոշման հասնել Ռուսաստանի տարածքում Կիևին զենք օգտագործելու թույլտվության հարցում, և այս որոշումը թողնվել է առանձին երկրներ հայեցողությանը։
«Նույնիսկ եթե մենք դիտարկում ենք Ռուսաստանի տարածքին հարվածելու հնարավորությունը, մենք պատերազմական վիճակում չենք Ռուսաստանի հետ, ոչ ոք չի ցանկանում պատերազմական վիճակում լինել Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք պարզապես աջակցում ենք Ուկրաինային»,- ասել է Բորելը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ընդունել է առաջին F-16 կործանիչի կորուստը
- Ուկրաինան այլևս չի կարողանա դիմակայել Ռուսաստանի առաջխաղացմանը դեպի Կիև․ փորձագետ
- Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել են Ռոստովի մարզում գտնվող վառելիքի պահեստին
- Զելենսկին պնդում է, որ Ուկրաինան փորձարկել է սեփական արտադրության բալիստիկ հրթիռը
- Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի տարածքում ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունն արգելով օրենքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան