Սա ԱԳՆ-ի ամենաաբսուրդագույն հայտարարությունը կարղ է լինել. Գեղամ Ստեփանյան
«Կան դեսպանատներ, որոնք որևէ ձևով չեն ընթացքավորում Արցախից բռնագաղթածների դիմումները և չեն տրամադրում շենգենյան վիզաներ»,-«ՄեդիաԿենտորն»-ի մամուլի սրահում «Ինչու արցախցիները չեն կարողանում շենգենյան վիզա ստանալ» վերտառությամբ քննարկման ժամանակ հայտնեց Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և նշեց, որ նման երկրների թվում են Լեհաստանը, Լիտվան , Չեխիան, նաև Իսպանիան։
Մինչ այդ տեղահանված արցախցի Լիզա Մաթևոսյանը հայտնեց, որ դիմել է Լիտվիայի դեսպանատուն վիզա ստանալու համար և այնտեցի նույնիսկ անհրաժեշտ փաստաթղթերը չեն վերցրել՝ պարզաբանելով, որ իրենց երկրի ԱԳՆ-ն որոշում ունի 070 կոդով անձնագրերը չվերցնել։
Գեղամ Ստեփանյանը նշեց, որ գարնանից արդեն ահազանգեր է ստանում, որ Արցախի Հանրապետության 070 ծածկագրով անձնագրերի պատճառով եվրոպական մի շարք երկրներ մուտքի վիզա չեն տրամադրում բռնագաղթածներին։
Արցախի ՄԻՊ-ը հայտնեց, որ Հայաստանում առկա դեսպանատները կդասակարգեր երեք մասի, որոնցից առաջինը նրանք են, որոնք առանց խոչընդոտ Արցախից բռնագաղթածներին տրամադրում են շենգենյան վիզա և դրանց թվում է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատները։
Ստեփանյանը նշեց, որ եղել է նաև դեպքեր, երբ օրինակ Գերմանիայի դեսպանատունը մերժել է վիզա տրամադրել արցախցուն, բայց երբ հրավիրող կողմը դիմել է դեսպանատուն, այնտեղից տվյալ քաղաքացուն կրկին հրավիրել են հարցազրույցի։
Նա նշեց, որ խնդրի մասին բարձրաձայնել է, ինչից հետո դիվանագիտական ներկայացուցչությունները քննարկել են հարցը, բայց խնդիրը չի լուծվել։
«Քաղաքացու ծագման հիմքով մերջում են վիզա տրամադրել»,-ասաց բեգլարյանը և նշեց, որ միջազգային կոնվենցիայի և ներպետական օրենսդրության դրույթ ներ են խախտվում, բայց հարցն այն է, որ խտրականություն են ցուցաբերվել է ծագման հիմքով։
Նա նաշեց, որ եթե չեն տրամադրում շենգենյան վիզա, ապա պետք է հիմնավորեն թե ինչու,
բայց նրանք այն կանխավարկածից են ելնում, որ եթե ունի 070 կոդով անձնագիր հետևաբար գնալու է, ժողովրդական լեզվով ասած՝ հանձնվելու է, չի պահպանելու այն օերնսդրությունը որի հիման վրա ինքը վիզա է ստանում, ճամփորդում և վերադառնում է ՀՀ, և միանգամից բոլորին մերժում են և նրանց իրավունքները խախտում են»։
«Նրանք ասում են որ եթե 070 կոդով անձնագիր ունեք, հետևաբար փախստականի անձնագիր է և վիզա չեն տրամադրում»,-ասաց Բեգլարյանը
Անդրադառնալով խնդրի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի տարած պարզաբանմանը թե այլ երկրների հետ ՀՀ-ի իրավակարգավորման դաշտը վերաբերում է միայն ՀՀ քաղաքացիներին՝ Գեղամ Ստեփանյանն ասաց. «Սա ամենաաբսուրդագույն հայտարարությունը կարղ է լինել։ Նախ ՀՀ-ն և իմ նշած երկրները հանդիսանում են փախստականների կոնվենցիայի անդամ և ըստ այդմ իրենց միջև հարաբերությունները վերաբերում են նաև իրենց պետությունների տարածքում գտնվող փախստականներին։ Հետո, արցախցիներին վերցրել ես քո պաշտպանության ներքո և հետո ասում ես, որ իմ փոխհարաբերությունների վերաբերում է միայն իմ քաղաքացիների՞ն, այդ պարագայում չվերցնեիր քո պաշտպանության ներքո, այլ թողնեիր գնային այլ պետության փախստականի կարգավիճակ ստանային»։