Համայնքապետը Դիլիջանի հողերը շուկայականից ցածր գներով օտարել է Բամբակաշատի, Վարդենիսի բնակիչներին․ Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը Դիլիջանի հողերը շուկայականից ցածր գներով օտարել է Բամբակաշատի, Վարդենիսի բնակիչներին
Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է , որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի 2024թ. հուլիսի 25-ի թիվ 847-Ա որոշմամբ 2024թ. օգոստոսի 26-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 1000․0քմ հողամաս /Լոտ-75 (ՔՀ-24)/, Դիլիջան քաղաքի, Կամոյի փողոց, թիվ 59/4 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 7000000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 7000000 դրամ առավելագույն գնով հաղթել է Արմավիր համայնքի, Բամբակաշատ գյուղի, 11-րդ փողոց, թիվ 4 տան բնակիչ Մակար Պետրոսյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 16 արձանագրությունը:
Համայնքապետարանի կայքը հայտնում է նաև, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի 2024թ. հուլիսի 25-ի թիվ 847-Ա որոշմամբ 2024թ. օգոստոսի 26-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 744․6քմ հողամաս /Լոտ-65 (ՔՀ-24)/, Դիլիջան քաղաքի, Պարզ լճի փողոց, թիվ 25 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 5212200 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 5212200 դրամ առավելագույն գնով հաղթել է Վարդենիս քաղաքի, Երևանյան փողոց, 1-նրբ․ թիվ 2 տան բնակիչ Էլեն Մկրտչյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 7 արձանագրությունը։
Դիլիջան համայնքի ղեկավար Սավիթ Սարգսյանը օգոստոսի 28-ին որոշում է ընդունել հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի արձանագրությունները և վերոհիշյալ հողամասերն օտարել Մակար Պետրոսյանին և Էլեն Մկրտչյանին։Ոիշադրություն դարձրեք, աճուրդներում հողամասերի մեկնարկային և առավելագույն գները նույնն են եղել։
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ, անձնական գործում իր սեռն «արու» գրած Դավիթ Սարգսյանը կասկածելի աճուրդներով, շուկայականից զգալի ցածր գներով Դիլիջանի հողերն օտարել ու օտարում է Բամբակաշատի, Երևանի, Իջևանի, Վանաձորի և Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչներին։
Ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր՝ կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, կոռուպցիան հենց սա է»։
Հարակից հրապարակումներ`
- Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ
- Օձուն համայնքում վաճառվել են օտարման ոչ ենթակա համայնքապատկան հողամասեր