Թուրքիայում ձերբակալել են Իսլամական պետության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող 119 անձի
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը առնչություն ունենալու 119 կասկածյալի։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ ուրբաթ օրը այդ մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
«23 նահանգներում ԻՊ-ի դեմ գործողության արդյունքում ձերբակալվել է 119 կասկածյալ»,- գրել է նախարարը X սոցիալական ցանցում։
Գործողությունն իրականացվել է Ստամբուլում, երկրի մայրաքաղաք Անկարայում, Անթալիայում և այլ նահանգներում։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում ձերբակալվել է «Իսլամական պետության» 14 զինյալ
- «Իսլամական պետությունը» ստանձնել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը
- Կարաչայ-Չերքեսիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» 11 անդամ
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան