Ռուսական զորքերը հարված են հասցրել Խարկովին․ կան զոհեր և վիրավորներ․ Իգոր Տերեխով
Ռուսական զորքերը հարված են հասցրել Խարկովին։ Արդյունաբերական շրջանում բնակելի տուն է հրդեհվել, զոհվել է երեք մարդ։ Նեմիշլյանսկի շրջանում հարվածի տակ է հայտնվել խաղահրապարակը, երեխա է մահացել։ Այս մասին տելեգրամյան իր էջում հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը:
Հարվածը, ըստ Տերեխովի, հասցվել է կառավարվող ավիառումբերով։ Քաղաքի արդյունաբերական շրջանում տուժել է 12 հարկանի բնակելի շենք, որը հրդեհվել է հարվածից հետո։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 30 վիրավոր կա։
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան