Համացանց 17:59 30/08/2024 Հայաստան

10 հարց, որ չի հնչելու Նիկոլ Փաշինյանի ասուլիսում․ Նարեկ Մալյան

Օգոստոսի 31-ին Նիկոլ Փաշինյանն ասուլիս է տալու։

«Քաղբանտարկյալ Նարեկ Մալյան» ֆեյսբուքյան էջում գրված է.

«10 հարց, որ չի հնչելու ասուլիսում

1. Էրդողանի՞ց եք ավելի շատ վախենում, թե՞ Ալիևից:

2. Ինչո՞ւ եք ատում հայերին: Նշեք ատելության պատճառը:

3. Կա՞ Սահմանադրության գոնե մեկ հոդված, որը չեք խախտել: Եթե կա՝ խնդրում ենք նշել՝ որ հոդվածն է:

4. Չե՞ք խղճում Ձեր ուսապարկերին՝ հաշվի առնելով նրանց անխուսափելի ապագան:

5. Եթե Ալիևը Ձեզ հրամայի Վահագն Ալեքսանյանի մազերը երկնագույն ներկել, ի՞նչ մակնիշի ներկ կօգտագործեք՝ L'Oréal, թե՞ Garnier:

6. Ճի՞շտ է, որ «Մենավոր ընկուզենին» ֆիլմից Ձեր սիրելի կերպարը «Լաքա Սիրակ»-ն է:

7. Եթե Ալիևն առաջարկեր Լուլուին փոխարինել շնով, ո՞ր ցեղատեսակի շուն կնախընտրեիք՝ անգլիակա՞ն, թե՞ ֆրանսիական բուլդոգ:

8. Կուզեի՞ք՝ բոլոր հայերին Ալիևը բանտարկեր Բաքվի բանտերում:

9. Ալիևը շատ չեմուչում արե՞ց, թե՞ միանգամից բավարարեց Արցախի վերնախավին կալանավորելու Ձեր խնդրանքը:

10. Կուզեի՞ք գլխավոր դատախազը գրագետ լիներ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}