Այս քաղաքական ռեժիմը քաղաքագիտորեն լակոտակրատիայի ուղիղ օրինակ է. Նարեկ Սամսոնյան
«Այն Մհեր Սահակյանի դեպքին էր վերաբերում, որտեղ դատախազությունը հերթական անգամ հրահանգ ստանալով, կոնսպեկտել էր իմ խոսքերը կրճատել էր, իրենց հարմարացրած հատվածը բերել էին դատարան և ասում էին, որ ես բռնության կոչ եմ արել, որը առաջին ատյանի դատարանը արդարացրեց և հիմա վերաննիչ բողոք է ներկայացվել»,-դատարանի դիմաց հայտարարեց «Իմնեմնիմի» փոդքասի համահիմնադիր Նարեկ Սամսոյանը։
Նա հայտնեց, որ իր դեմ հարուցված բռնության կոչի հիմքով գործի արդարացման վճռի դեմ դատախազության ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը չեն ստացել և կասկած հայտնեց, որ այն ներկայացնելուց ընթացակարգեր են խախտվել։
Սամսոնյանը հայտարարեց, որ Մհեր Սահակյանի գործով շատերն էին կարծիք հայտնել, բայց Նիկոլ Փաշինյանի հրահանգով իր դեմ է գործ հարուցվել
«Մյուս գործը նայեք, ողջ համացանցը յութուբյան հատվածը հայհոյանք է, որոնք նույնիսկ մեր համար են անընդունելի, բայց միայն մեր վրա է քրգործ հարուցվում, դատախազությունը միայն մեր դեպքում է հայհոյանքը խուլիգանություն համարել»,- ասաց Սամսոնյանը՝ հիշեցնելով «Իմնեմնիի» գործով իր և Վազգեն Սաղաթելյանի դեմ հարուցված քրգործը, և հավելեց. «Մինչև չազատվենք այս չարիքից, մենք չենք ունենա որևէ իրավական մեկնաբանություն որևէ պրոցեսի համար»։
Նա հիշեցրեց նաև Գառնիկ Իսագուլյանի, Սամվել Դանիելյանի նմանատիպ գործերը։
«Հենց կոտրվեցինք, հանձնվեցինք, հենց կռացանք՝ ինքն ավելի վատն է անելու։ Այսինքն այս քաղաքական ռեժիմը, որը ձևավորվել է քաղաքագիտորեն լակոտակրատիայի ուղիղ օրինակ է և խուլիգանախումբ է աշխատում այստեղ, այս ռեժիմին հատուկ է այս գործելաոճը»,- ասաց Սամսոնայնը
Վերջինիս փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ հավելեց. «Վերաքննիչ բողոք չենք ստացել և սա այն քիչ գործերից կլինի, երբ Վերաքննիչ դատարանում ոչ միայն փաստարկներ են ներկայացվում, այլ նոր ապացույցներ, որոնք առանց այն էլ ակնհայտ անմեղությունը դարձնում են անխոցելիագույն։
Դատախազությունում կա գործելաոճ, որ բոլոր արդարացման դատական ակտերը պարտադիր բողոքարկվում են, հակառակ դեպքում հարց կառաջանա՝ բա էլ ինչու էիք գործը հասցրել առաջին ատյանի դատարան, եթե վերաքննիչ դատարան չեք ուզում տանել»։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորը ևս 3 ամսով Սամսոնյանին և Սաղաթելյանին թույլ չտվեց վարել «Իմնեմնիմի»-ի պոդքաստը
- Դատարանը մերժեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա էլեկտրոնային հսկողության սարքեր տեղադրելու միջնորդությունը
- Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական հերթական նիստն է. ՈւՂԻՂ