Ռոնալդուն չի բացառել, որ կրկին հանդես կգա Չեմպիոնների լիգայում
Սաուդյան Ալ-Նասր թիմի պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն չի բացառել, որ դեռ կխաղա Չեմպիոնների լիգայում։
Հինգշաբթի օրը Ռոնալդուին հանձնվել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ լավագույն ռմբարկուի հատուկ մրցանակը։ Միջոցառումը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հիմնական փուլի վիճակահանության արարողության շրջանակներում։
«Հաճելի է լինել այստեղ: Շնորհակալություն մրցանակի համար: Այն ինձ համար մեծ նշանակություն ունի: Չեմպիոնների լիգան ամենակարևոր մրցաշարն է ցանկացած ֆուտբոլիստի համար: Ես մեծ ուրախությամբ էի մասնակցում Չեմպիոնների լիգային, բոլոր ռեկորդներն ինձ համար մեծ նշանակություն ունեն։
Ինձ շատ դուր եկավ այս մրցաշարում խաղալը: Չեմպիոնների լիգայի օրհներգը լսելը մոտիվացնող է։ Երբեք չգիտես, թե ինչ կլինի հետո, միգուցե ես դեռ վերադառնամ»,- rsport.ria.ru-ի հաղորդմամբ, բեմահարթակից ասել է Ռոնալդուն։
Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող է. անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», իսպանական «Ռեալի» և իտալական «Յուվենտուսի» հետ մրցաշարում անցկացրել է 183 հանդիպում և դարձել 140 գոլի հեղինակ։ Պորտուգալացին 11 գնդակով գերազանցում է արգենտինացի Լիոնել Մեսսիին, իսկ 46 գոլով գերազանցում է «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն: Ռոնալդուն 7 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան