Հարձակման ենթարկված «Mitsubishi» ավտոմեքենայում գտնվող Տիգրան Համասյանը չի տուժել
Արագածոտնի մարզում «Mitsubishi» մանկիշի ավտոմեքենայի վրա հարձակման դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին «Ռապի լճի» մոտ տեղի է ունեցել միջոցառում, որի ժամանակ անհայտ անձինք քարերով հարվածել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային, որում եղել է կոմպոզիտոր Տիգրան Համասյանը:
ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանության հատկանիշներով, որևէ անձի մարմնական վնասված ստանալու վերաբերյալ տվյալներ առկա չեն, տվյալներ կան մեքենայի վնասված ապակիների մասին։
«Քննություն է իրականացվում, հանգամանքները պարզվում են։ Միջոցներ են ձեռնարկվում միջադեպի մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու, անհրաժեշտ քննչական գործողություններ իրականացնելու ուղղությամբ»,- ասել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան