Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Լայպցիգում՝ մոտ 25 գերմանաբնակ հայ նկարիչների մասնակցությամբ
Այսօր Լայպցիգի EduArt Galerie ցուցասրահում կբացվի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես, որտեղ կներկայացվեն մոտ 25 գերմանաբնակ հայ նկարիչների փարաջանովյան մոտիվներով ստեղծագործությունները։ Ցուցահանդեսի կազմակերպիչը Լայպցիգի Հայ Մշակութային Միությունն է։
orer.eu-ին միության նախագահ և ցուցահանդեսի համադրող Անահիտ Բաբայանն ասել է, որ միջոցառման ընթացքում հայերենով և գերմաներենով ներկայացվելու են Փարաջանովի մասին տեղեկություններ, ցուցահանդեսին մասնակից նկարիչների մասին պատմող գրքույկ։
Փարջանովին նվիրված ձեռնարկը ընդգրկվել է նար Լայպցիգի միջ-մշակութային Շաբաթներ 2024 ծրագրի շրջանակում։ Ցուցահանդեսին ներկա կգտնվեն ինչպես նկարիչները, այնպես էլ հայ համայնքի անդամներ, Գերմանիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը։
Ցուցահանդեսը կգործի օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 14-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան