Արցախյան պատերազմների հետևանքով հայկական կողմից անհետ կորած է համարվում մոտ 1000 հոգի
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին համապատասխան ընտանիքների կողմից փոխանցված տեղեկատվության համաձայն՝ սկսած 1990-ականներից ներկայումս տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում հայկական կողմից 1000 հոգի և մոտ 4000 ադրբեջանցի։
Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին Panorama.am-ին ասաց, որ 700 հայաստանցի անհետ կորած է համարվում 1990-ականների Արցախյան պատերազմի, 300 անձ՝ 2020-2023 թթ. Արցախյան պատերազմների հետևանքով։
Այսօր՝ օգոստոսի 30-ին, նշվում է Անհետ կորածների միջազգային օրը։ Անհետ կորած անձանց խնդիրը շարունակում է մնալ զինված ընդհարումների, բռնության այլ իրավիճակների, աղետների կամ միգրացիայի ամենակործանարար ու երկարատև մարդասիրական հետևանքներից մեկը։
ԿԽՄԿ-ից նշում են, որ ամեն տարի այս օրը ևս մեկ հնարավորություն է զորակցություն հայտնել անհետ կորածների ընտանիքներին։ Կարևոր է, որ այս ընտանիքներն իմանան, որ նրանք միայնակ չեն, որ նրանց հարազատները չեն մոռացվել, և որ մենք կշարունակենք անել հնարավորը, որպեսզի օգնենք նրանց ստանալ անհրաժեշտ պատասխաններն ու աջակցությունը:
Այսօր նաև առիթ է վերահաստատելու միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) և մարդու իրավունքների միջազգային իրավունքի (ՄԻՄԻ) մեծ դերը անհետ կորածների խնդրի լուծման գործում: Անձանց անհետացումը կանխելու, իրարից բաժանված ընտանիքներին վերամիավորելու, անհետ կորածների ճակատագիրը և գտնվելու վայրը պարզելու, զոհվածների աճյունների հետ արժանապատիվ վարվեցողություն ապահովելու, տուժած ընտանիքների տարբեր կարիքները հասցեագրելու համար անհրաժեշտ են գործուն մեխանիզմներ։
Այսօր ՄՄԻ-ի ու ՄԻՄԻ-ի կիրառման կարևորությունը հիշեցնելու օրն է։
Ընտանիքներն իրավունք ու կարիք ունեն իմանալու, թե ինչ է պատահել իրենց սիրելիների հետ: Նրանք վճռորոշ դեր են խաղում իրենց անհետ կորած հարազատների խնդիրը քաղաքական բանավեճերի կենտրոնում պահելու հարցում, և կարևոր է, որ իշխանություններն աջակցեն ՝ արձագանքելով նրանց բազմակողմանի կարիքներին:
«Սպասում. մեկ բառ, բայց շատ ցավոտ։ Սպասում եմ պատերազմի հենց առաջին օրից ու երբեք չեմ դադարի սպասել, որովհետև ես կսկսեմ նորից ապրել, երբ իմ կյանքի ամենաթանկը՝ Տիգրանը, իմ հերո՛ս բալեն վերադառնա տուն», - ասում է Լիանա Արզումանյանը, որի որդին անհետ կորել է 2020-ի հակամարտության սրման առնչությամբ։
«Հայաստանում մենք համակարգված կերպով համագործակցում ենք համապատասխան պետական կառույցների, մասնավորապես՝ ՀՀ գերիների, պատանդերի և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ՝ աջակցելու անհետ կորածների ճակատագիրը պարզելու նրանց ջանքերին: 2022 թվականի նոյեմբերից մենք նախաձեռնել ենք «Անհայտ կորած անձանց ընտանիքների սատարում» ծրագիրը, որն իրականացվում է այն ընտանիքների կարիքների նախնական գնահատման հիման վրա, որոնց հարազատներն անհետացել են 2020 թվականի հակամարտության սրման առնչությամբ: Այս ծրագրի միջոցով ընտանիքները ստանում են հոգեսոցիալական աջակցություն, տնտեսական աջակցությունից օգտվելու հնարավորություններ, իրավունքների վերաբերյալ իրազեկում, առկա ծառայություններին հասանելիություն, ինչպես նաև՝ իրենց և իրենց ընտանիքի անդամների շահերը պաշտպանելու հնարավորություն։ Բացի այդ, մենք տեխնիկական և նյութական աջակցություն ենք տրամադրում պատկան մարմիններին և դատաբժշկական հաստատություններին՝ պատրաստվածությունը բարձրացնելու և հակամարտությունների ու այլ արտակարգ իրավիճակների ժամանակ անհետացումները կանխելու համար:
Որպես չեզոք, անկողմնակալ և անկախ մարդասիրական կազմակերպություն, որի մարդասիրական առաքելությունն է պաշտպանել զինված ընդհարումներից և բռնության այլ իրավիճակներից տուժած մարդկանց կյանքն ու արժանապատվությունը, ԿԽՄԿ-ն հավատարիմ է մնում անհետ կորածների ճակատագիրը պարզելու գործում ընտանիքներին և իշխանություններին աջակցելու իր հանձնառությանը»,- նշում են ԿԽՄԿ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Մի ԴՆԹ համընկնումը տալիս են 6 տարբեր ընտանիքներին, մի ծնողի տվել են 3 ոտք. Անհետ կորած զինծառայողի մայր
- Ունենք 21 անհետ կորած, բայց ոչ մեկ չի ուզում զբաղվել այդ հարցով. Արցախցի կին
- Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է 11 աճյուն
- Նիկո՛լ, մենք գալու ենք քո հետևից. Անհետ կորածի մայր
- Անհետ կորածի ծնող. «Փաշինյանն ասում է, տանը երեխա չունե՞ք, գնացեք, հետը յոլա գնացեք»
- Գնա Բաքվում քո ակցիան արա. Քաղաքացին՝ անհետ կորածի ծնողին
- Տուն եմ գնում, երեխան ասում է՝ տատի, պատասխան բերել ես պապայից, տատին մեռնի, տատին պատասխան ստանո՞ւմ է, որ քեզ պատասխան տա. Անհետ կորածի ծնող
- «Եթե իմանայի՝ էսպես էր լինելու, երկար կպահեի գրկիս մեջ». անհետ կորածի մայր
- ԱԱԾ պետը ստախոս է․ դրդում են՝ կտրուկ քայլերի գնանք․ անհետ կորածի մայր
- Ոստիկաններն ուժով փորձեցին բերման ենթարկել անհետ կորածի հարազատին
- Որոնումները դեռ չեն իրականացվում, Ադրբեջանը թույլ չի տալիս. Հունան Թադևոսյան
- Մատաղիս-Թալիշ ուղղությամբ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել
- Անհետ կորածի ծնող. Մենք ամեն ինչի ընդունակ մարդ ենք, թող մեզ հունից չհանեն
- Եթե նախարարն ինձ չընդունի, իմ քայլերի համար պատասխանատու չեմ. անհետ կորածի մայր
- Պատերազմում անհետ կորածի կնոջն ազատել են մանկապարտեզի տնօրենի պաշտոնից․ Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ
- Հիմնադրամը հատուցում է տրամադրել 1015-ը անհետ կորածի, 1450 զոհվածի ընտանիքի
- Հերիք չէ երեխեքին պատերազմի ժամանակ թողել եք անօգնական, հիմա էլ ձև եք բռնել. Անհետ կորածի հորեղբայրը՝ սպաներին
- Անհետ կորածի մայր. Անդրանիկ Քոչարյանի նմաներին էլ հանեք պաշտոնից
- Անհետ կորածի հարազատ. «Սև նոր տարի կբերեմ գլխներիդ»
- «Ինչո՞ւ տարար այսքան երեխեքի կոտորեցիր,այսքան տների լույսը մարեցիր». անհետ կորածի մայրը՝ Փաշինյանին
- Անհետ կորածի հարազատ. Մարմինների մեծ մասը մի տոպրակ ոսկոր էր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին