Ավտոմեքենայում հայտնաբերել են ոսկեջրած ատրճանակ, որը նրան է տվել Արցախի նախագահը
Օգոստոսի 24-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները «Կանեփ-կակաչ 2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում կանգնեցրել են «Toyota» մակնիշի ավտոմեքենա:
«Ավտոմեքենան գումարտակի կրտսեր պարեկի մոտ կասկած է առաջացրել, ինչի համար էլ այն տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Արդեն տեղում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ապակե գլանակ՝ լցված հաշիշի յուղ թմրամիջոցին նմանվող զանգվածով, որի ընդհանուր քաշը 12.68 գրամ և մեկ հատ «BROWNING S.A. FABRIQUE NATIONALE HERSTAL» տեսակի և մոդելի 9.19 մմ տրամաչափի մարտական ատրճանակ, որի փամփշտատուփի մեջ առկա է եղել 12 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներ:
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քնչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ, և դրա շրջանակներում ավտոմեքենայի վարորդը, որը Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Խորեն Ա.-ն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Նշված զենքը եղել է ոսկեջրած, և այն Խորեն Ա.-ին է տրվել Արցախի Հանրապետության նախագահի կողմից»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Բերման ենթարկված արցախցների նկատմամբ ոստիկանները դրսևորում են առանձնակի թիրախավորում
- Բերման են ենթարկվել ՀՅԴ Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ
- Բերման են ենթարկել բժիշկ Գևորգ Թամամյանին ու երգիչ Մրոյին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին