«Ժողովուրդ». Շինարարության աճի տեմպը դանդաղել է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Շինարարության աճի տեմպը սկսել է դանդաղել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեի տեղեկանում է, որ 2024 թ. հուլիսին շինարարության աճը կազմել է 17.7%՝ հունիս ամսվա համեմատ դանդաղելով 0.3 տոկոսային կետով, իսկ հունվար-հուլիս ամիսների աճը կազմել է 16.1%՝ արագանալով 0.4 տոկոսային կետով: Վերջինս հիմնականում պայմանավորված է բնակարանային շինարարության աճով, սակայն հատկանշական է, որ սկսել են աճել բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալները, այն դեպքում, երբ նախկինում աճը տեղի էր ունենում հիմնականում կազմակերպությունների միջոցների հաշվին:
Այսինքն՝ հիփոթեքային վարկերը դարձել են շինարարությունն առաջ մղող խթան. մարդկանց վճարած գումարով մի ամբողջ շենք է կառուցվում։
Հետաքրքիր փաստ կարելի է արձանագրել, որ շինարարական բումը, որին հաջորդեց եկամտահարկի վերադարձի օրենքով բնակարանների ձեռքբերումը, սառույցի պես կանգնել է տեղում և դադարում է առաջ գնալուց։ Տնտեսագետները նշում են՝ կարելի է սպասել նաև գնի անկման, որը աստիճանաբար կբերի ոլորտի ապակայունացման։
Բնակարանաշինության դեպքում զրո ամբողջ նվազումն էլ կարող է հանգեցնել ֆինանսական անկման կառուցապատողների համար։ Այսինքն՝ առաջարկ կա՝ գինը ցածր է, պահանջարկ կա՝ բարձրանում է։
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները փաստում են, որ եկամտահարկի վերադարձի օրենքի չեղարկումից հետո, հնարավոր է, բնակարանների վաճառքը քչանա, սակայն սանդղակը գուցե կրկին բարձրանա՝ մարզերում մեկնարկելուց հետո»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Առուշ Առուշանյանի դատավճռում գրված չէ, որ անձը պետք է հրաժարական տա, և ավագանին դատավճռի կատարման սուբյեկտ չէ
- «Ժողովուրդ». Ամեն ինչ ձախողվեց դեռ աշխատանքի թափ չստացած
- «Հրապարակ». Ինչ նոր սադրանք են կազմակերպում իշխանությունները եկեղեցու դեմ
- «Ժողովուրդ». ՔՊ-ն հերթական նախաձեռնող նիստն է հրավիրել
- «Հրապարակ». Դեսպանների կատարած այցը Կիրանց հարթ չի ընթացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին