Հայտնաբերվել է օրեր առաջ նշանադրված 32-ամյա երիտասարդին այսօր առանձնակի դաժանությամբ սպանողին
Օգոստոսի 30-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի հետ, իրականացնելով հսկայածավալ, գրագետ, ճիշտ և օպերատիվ համատեղ գործողություններ ժամերի ընթացքում բացահայտել են այսօր Այգավան գյուղում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը։
Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել սպանություն կատարող կասկածյալի մասին և որ նա հնարավոր է որտեղ է գտնվում։ Տեղում ոստիկաններն ու Վեդիի քննիչները մեկ տասնյակից ավելի հասցեներում են եղել։Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի , ոստիկանության Արարատի բաժնի և ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ու Վեդիի քննչական բաժնի քննիչները, արդեն հստակ տեղեկանալով, թե Երևանի որ հատվածում կարող է լինել կասկածյալը, մեկնում են Երևան։
Արարատում ոստիկաններին են միանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Երևանում պարզվում է, որ Արարատի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Ոստիկանները վնասազերծում են կասկածյալին և տեղափոխում ոստիկանության Արարատի բաժին։ Քիչ առաջ նրան ոստիկանության Արարատի բաժնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկների ուղեկցությամբ տեղափոխեցին ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է։ Կասկածյալը նույն գյուղում հաշվառված 29-ամյա Արթուր Ս․-ն է, ով սակայն մի քանի տարի է բնակվում է Երևանում։ Վերջինս խոստովանել է, որ ինքն է սպանել, սակայն հրաժարվել է հայտնել դրդապատճառը։Պարզվել է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերված արյունոտ գլխարկը պատկանել է սպանություն կատարողին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 30-ին առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Վեդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի:
Ոստիկանները պարզել էին, որ մահացածը Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանն է, ով հիվանդանոց էր տեղափոխվել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով: Ըստ բժշկական կենտրոնի հայտարարության՝ մահացածին տեղափոխել էին «կենսաբանական մահ, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր, պարանոցի կտրած վերք» ախտորոշմամբ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Ցավ ու զարմանք ենք ապրում, թե ոնց են նման դաժան վերաբերմունք ցուցաբերել Մնացականի նկատմամբ, ում կողմից երբեք վատ բան չենք նկատել, գյուղի հարգված ու սիրված բնակիչներից էր: Հարգանք էր վայելում շրջապատում, ինքն էլ միշտ փոխադարձ հարգանք էր ցուցաբերում բոլորի նկատմամբ: Օրեր առաջ էլ նշանվել էր»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում սպանելու դիտավորությամբ 45-ամյա տղամարդը կտրել էր 85-ամյա հորաքրոջ պարանոցը
- Սպառնացել են սպանել Վարագավանի գյուղապետին
- Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությունը պարգևավճար է տալու. Արտակ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան