Քաղաքական 13:36 30/08/2024 Հայաստան

Ընդունվել է միասնական հռչակագիր հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ

Oգոստոսի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էր «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։ Գիտաժողովին մասնակցեցին մասնագետներ Գերմանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Հայաստանից, Հունգարիայից, Ռուսաստանից, Վրաստանից։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն իր ողջույնի խոսքում նշել է․ «Ուրախալի է, որ միջազգային այս գիտաժողովը լայն արձագանք գտավ ոչ միայն հայաստանյան, այլ նաև արտերկրի գիտական շրջանակներում։ Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է նաև պատմամշակութային ժառանգության հետ կապված հիմնախնդիրների վերհանումը»։ 

Նա նշել է, որ այսօր մեր տարածաշրջանում իրականացվում է պատմական իրադարձությունների, փաստերի կեղծման, ձևափոխման կազմակերպված քաղաքականություն. «Փորձ է արվում յուրացնել, օտարել հատկապես տեղաբնիկ ժողովուրդների պատմությունն ու մշակույթը։ Կարծում եմ՝ դա միայն պարզ կեղծարարություն չէ, այլ նաև քաղաքակրթական արժեքների դեմ իրականացված հանցագործություն, փորձ՝ ձևախեղելու նաև սերունդների հիշողությունը, պատմական ժառանգությունը։ Գիտաժողովի խնդիրներից մեկն է նաև վեր հանել նման դեպքերը»։

Նա հատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի պետական քաղաքականության վրա, որը միտումնավոր ոչնչացնում և աղավաղում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը։

«Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն ու մշակութային վանդալիզմն իր դրսևորումներն է ունեցել նաև խորհրդային տարիներին։ Այսօր նմանատիպ գործընթացներ տեղի են ունենում նաև Արցախի օկուպացված տարածքներում», - ասել է Ռոբերտ Ղազարյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, գիտաժողովի արդյունքներով ընդունվեց միասնական հռչակագիր, որում նշված է․

««Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի կազմակերպած «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» միջազգային գիտաժողովի մասնակիցներս, քննարկելով գիտաժողովի ընթացքում բարձրացված խնդիրները, հասկանալով մշակութային ժառանգության կարևորությունն ազգային ինքնության, պատմական հիշողության ու մշակույթի իրավունքի իրացման տեսանկյունից, հայտարարում ենք հետևյալը.

1. Զինված հակամարտությունների ժամանակ պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը կարևորագույն խնդիրներից մեկն է։ Պատմամշակութային ժառանգությունը ոչ միայն անցյալի վկայությունն է, այլև ժողովուրդների ինքնության, արժեքների և հավաքական հիշողության կարևոր բաղկացուցիչը։ Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգությունը ոչնչացման, կողոպուտի և վանդալիզմի թիրախ է դառնում։ Մշակութային ժառանգության թիրախավորումը հարված է էթնիկ և մշակութային ինքնությանը։ 

2. Արցախի հայկական ժառանգության դեմ ուղղված ներկայիս սպառնալիքները։
Հայկական մշակութային ժառանգությունն Արցախում վտանգված է։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո Ադրբեջանը պետական մակարդակով միտումնավոր ոչնչացնում և աղավաղում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը, որի փաստագրական ապացույցները՝ տեսանյութեր, նկարներ, հայտարարություններ, պարբերաբար հայտնվում են սոցիալական տարբեր հարթակներում, գիտավերլուծական տարբեր հրատարակություններում։ Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն ու մշակութային վանդալիզմը հայկական ժառանգության հանդեպ չի սկսվել 2020 թվականի պատերազմի ընթացքում․ այն ունի շուրջ մեկդարյա պատմություն։ Սկսած խորհրդային տարիներից՝ Ադրբեջանը, օգտագործելով խորհրդային կենտրոնական իշխանությունների թողտվությունը, ոչնչացրել է հայկական բազմաթիվ եկեղեցիներ։ Հակահայ քաղաքականության ծայրահեղ դրսևորումը եղավ 2005-2006 թվականներին՝ Ջուղայի հայկական գերեզմանոցի ամբողջական ոչնչացումն իր հազարավոր ինքնատիպ խաչքարերով և տապանաքարերով։

Մենք՝ գիտաժողովի մասնակիցներս, ահազանգում ենք Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության սպառնալիքների և պաշտպանության անհրաժեշտության խնդիրների մասին։ Ադրբեջանը խախտում է միջազգային նորմերն ու կոնվենցիաները՝ ներառյալ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ. Հաագայի կոնվենցիան և այդ նույն Կոնվենցիայի երկրորդ արձանագրությունը (1999թ․)։

3. Կոչ միջազգային կազմակերպություններին։
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, ներառյալ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Միավորված ազգերի կազմակերպությանն ու մշակութապահպան այլ կառույցներին, չբավարարվել միայն դատապարտող կոչերով ու հորդորներով կամ անտարբեր վերաբերմունք ցուցաբերել, այլ, զսպող մեխանիզմների կիրառմամբ, կանխարգելել հայկական ժառանգության բռնայուրացման քաղաքականությունը։

4. Պահպանություն, փաստագրում և փաստաթղթավորում։
Մենք ընդգծում ենք նաև մշակութային ժառանգության փաստագրման, հաշվառման և փաստաթղթավորման կարևորությունը՝ որպես վտանգի տակ գտնվող ժառանգության պաշտպանության կենսական գործիք։

Գիտաժողովում ընդգծված հումանիտար գիտությունների թվայնացված նյութերի օգտագործումը կարևոր դեր է խաղում պատմական տվյալների պահպանման և դրանք ապագա սերունդներին մատչելի դարձնելու գործում։

Մենք կոչ ենք անում նաև ակադեմիական հաստատություններին, բուհական կառույցներին և մշակութապահպան կազմակերպություններին համագործակցել՝ ստեղծելու և տարածելու թվային արխիվներ, որոնք կարող են ծառայել որպես մշակութային հիշողության պահպանության միջոցներ։

5. Քաղաքական և իրավական շրջանակների պաշտպանություն։
Կոչ ենք անում ազգային և միջազգային մակարդակներում ուժեղացնել մշակութային ժառանգության պաշտպանության իրավական շրջանակները ևս։ Սա ներառում է նաև իրավական գործիքների մշակման և ժառանգության պաշտպանության նոր մեխանիզմների կիրառում։

Ամփոփելով «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» միջազգային գիտաժողովի արդյունքները՝ գիտաժողովի մասնակիցներս ընդգծում ենք, որ պատմական և մշակութային ժառանգության պաշտպանությունը համամարդկային պարտականություն է։

Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հետևել իրենց իսկ կողմից ստորագրված միջազգային կոնվենցիաներին, հռչակագրերին և դրանցից բխող պարտավորություններին․ այն է՝ պահպանել իրենց վերահսկողության տակ գտնվող մշակութային ժառանգության իսկությունն ու անխաթարությունը՝ անկախ էթնիկ և կրոնական պատկանելիությունից»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:23
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով շինծու դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին
Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իրանն ու Թուրքիան կբանակցեն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ
Իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:40
Վրաստանում զինված անհայտ անձինք ռուսաստանցու են վիրավորել և առևանգել
Վրաստանի ՆԳՆ-ն (ՆԳՆ) հետաքննում է բարձրլեռնային Մեստիայում՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների վրա զինված...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող ՀՀ ՊՆ զինծառայողներին
ՀՀ ՊՆ-ն իրավական ակտերի e-draft.am կայքում շրջանառում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Աղբյուր` Panorama.am
14:58
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան բազմաթիվ վիրավորներ
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am
13:52
ԼՂ-ից տեղահանվածներն այս տարի ևս տոնը նշում են իրենց տնից հեռու. Ֆրանսիայի դեսպան
Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: . Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Այսօր երեկոյան տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգ
Հունվարի 6-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Պապիկյանի կինն ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն  Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը սոցցանցի իր էջում ամանորյա ընտանեկան ֆոտոշարք է...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ողբերգական դեպք Երևանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 06:21-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:24
Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում «Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սուրբ ծննդեան հայրապետական պատգամ է հղել հայ ժողովրդին։ «ԴԱՌՆԱՆՔ ՅՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԻՆ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՆԵԱԼ ՈՐԴՒՈՅՆ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}