Մոսկվան հույս ունի, որ Երևանի և Բաքվի միջև շուտափույթ խաղաղություն կհաստատվի․ ռուս դիվանագետ
Մոսկվան ակնկալում է Բաքվի և Երևանի միջև շուտափույթ խաղաղություն կհաստատվի, ինչը կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այս մասին Ռիա Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը:
«Դատելով կողմերի պաշտոնական հայտարարություններից՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը գործնականում համաձայնեցված է։ Ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է իր պետական այցի ժամանակ, Մոսկվան ուրախ կլիներ ներդրում ունենալ դրա ստորագրման գործում
Ես հուսով եմ, որ դա կլինի դա տեղի ունենա որքան հնարավոր է շուտ, քանի որ դա կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համար»,- ասել է ռուս դիվանագետը։