Երեկ երեկոյան տեղացած անձրևը գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը երկու անգամ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկություններով, օգոստոսի 30-ի երեկոյան տեղացած անձրևի տեղումներն եղել են աննախադեպ՝ 17-18 մմ: Այն գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը երկու անգամ:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետարանի սանմաքրման հիմնարկի, ՆԳՆ փրկարար ծառայության և «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներն իրականացնում են անձրևի հետևանքով առաջացած կուտակումների հեռացման աշխատանքներ:
Գլխավոր նկարը՝ Ալեքսանդր Պատրինի էջից։
Հարակից հրապարակումներ`
- Ստացվել է 670 ահազանգ, հեռացվել 276 տոննա ջուր, արգելափակումից դուրս բերվել 55 մեքենա․ հորդառատ անձրևի հետևանքները
- Անձրևից հետո Երևանի փողոցներն անանցանելի են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան