«Ժողովուրդ». Վարսենիկ Մելքոնյանը, որտեղ որ տեղափոխվում է որպես դատավոր աշխատելու՝ նրա ամուսինը ևս ընդունվում է տվյալ դատարան աշխատանքի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Օրերս Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը պետք է քննի Պրոբացիոն ծառայության հայցը՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ կայացրած վճիռներից կալանքը կիրառելու հարցը։
«Ժողովուրդ» օրաթերթը դատավորի կենսագրությունը ուսումնասիրելիս հանդիպեց մի ուշագրավ փաստի, այն է` Վարսենիկ Մելքոնյանը, որ տարածաշրջան որ տեղափոխվում է որպես դատավոր աշխատելու՝ նրա ամուսին Վարդան Հովհաննիսյանը ևս ընդունվում է տվյալ դատարան աշխատանքի։
Հիրավի նվիրված ամուսիններ. բայց ինչպե՞ս է հենց Վարդան Հարությունյանին հաջողվում ընդունվել տվյալ հաստիք աշխատանքի, եթե չկա կնոջ գործոնը, ցուցումը և այլն: 2021 թվականին դատավոր Մելքոնյանը աշխատում էր Արագածոտնի դատարանում, նրա ամուսինը՝ ևս։
Հիշեցնենք, որ 2023 թվականից Վարսենիկ Մելքոնյանը Սյունիքի դատարանի դատավոր է, և ամուսինը հիմա էլ Սյունիքի դատարանի աշխատակից է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ամենադաժան մղձավանջային երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել
- «Փաստ». Հայրենիքի շահերով չառաջնորդվող մեկ անձի քմահաճույքները սպասարկելը նույնն է, ինչ կեղտոտվել ամբողջովին
- «Ժողովուրդ». Շինթույլտվության ոլորտում խիստ ամենաթողություն է և հովանավորչություն
- «Հրապարակ». Սյունիքի ՔՊ-ականները կհասցնե՞ն մինչև սեպտեմբերի 15-ը ձևավորել Կապանի ՔՊ խորհուրդը
- «Փաստ». Փաշինյանն ու իր խմբակը շարունակում են հանուն իրենց աթոռների խորացնել ատելության մթնոլորտը
- «Ժողովուրդ». Պետական ապարատի հերթական անտարբերության դրսևորո՞ւմ է, թե՞ գոյություն ունի այլ խնդիր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին