Ծովագյուղում փլուզվել է տանիք, կան տուժածներ
Օգոստոսի 31-ին, ժամը 09։20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծովագյուղ գյուղում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ փլուզվել է Ծովագյուղ գյուղի 22-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի հողաշեն տանիքը (մոտ 20 քմ)։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` Ս. Ջ.-ն (ծնված 1954 թ.) և Ռ. Ջ.-ն (ծնված 1955 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ Ս. Ջ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ռ. Ջ.-ինը` միջին ծանրության։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին