ՀԱԷԿ-ն անջատվել է Էլեկտրաէներգետիկ համակարգից, պատճառներն ուսումնասիրվում են
Էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀԱԷԿ-ը անջատվել է համակարգից։ Այս մասին հայտնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսնակ Սոնա Հարությունյանը։
Այս պահին համակարգում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է։
Կատարվածի պատճառներն ուսումնասիրվում են և կտրվի լրացուցիչ պարզաբանում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԷՑ-ից հայտնել էին. «Այսօր՝ ժամը 21:54-ին, Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալու պատճառով վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ անջատման հետեւանքով հոսանքազրկվել են Երեւանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։ Երեւանի վարչական շրջանների ու Արմավիրի էլեկտրամատակարարումը վերականգնվել է շուրջ 15 րոպե անց, Էջմիածնի էլեկտրամատակարարումը՝ ժամը 22:26-ին»։