Լավրովը՝ Ռուսաստան- Ուկրաինա բանակցությունների մասին
«Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններին խոչընդոտող կողմերը պետք է գիտակցեն, որ որքան դա շարունակվի, այնքան ավելի դժվար կլինի համաձայնության հասնելը»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Դիվանագետը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկուկես տարի առաջ բարձրացրել էր Ուկրաինայի հետ հնարավոր բանակցությունների թեման։
«Նա ասաց, որ մենք դեմ չենք... Նրանք, ովքեր դեմ են, պետք է հասկանան, որ ինչքան ձգձգեն, այնքան ավելի դժվար կլինի բանակցել»,- RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Լավրովի խոսքով, հատուկ ռազմական գործողության մեկնարկից մեկ ամիս անց Ստամբուլում շատ հեշտ էր համաձայնության գալ։
«Ուկրաինան դա չէր ուզում»,- հայտարարել է նա։