Մոտենում է ուստարին. ինչպես խուսափել վիրուսներից
Մոտենում է ուսումնական տարին, և տարատեսակ վիրուսների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում երեխաների, ուսուցիչների շփումների արդյունքում:
Առողջապահության նախարարությունից նշում են, որ վիրուսների տարածման հարցում նշանակություն ունի մեծ քանակությամբ մարդկանց սահմանափակ տարածքում գտնվելը, օրինակ` դասասենյակում, որն այդքան էլ հաճախ չեն օդափոխում` ցրտից խուսափելով: Իսկ փակ տարածքում վիրուսն ավելի հեշտ է փոխանցվում մարդուց մարդուն: Այդ իսկ պատճառով պետք է պահպանել ձեռքերի հիգիենան, հազալու կամ փռշտալու էթիկան` արմունկով փակելով բերանը, որպեսզի վիրուսները չտարածվեն շրջապատում:
«Անհրաժեշտ է հետևել բժիշկների հորդորներին, խորհուրդներին և ստանալ բոլոր պատվաստումներն այն հիվանդությունների դեմ, որոնք հնարավոր է կանխել պատվաստումներով»,- նշում են ԱՆ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան