Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Նիկոլ Փաշինյան
«Այստեղ էլ շատ կարևոր հարցեր կան, իսկ ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց, կամ հանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ նրան ուղարկեց, այդ իմաստով, գործուղեց ՀՀ, ո՞վ նրան գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով»,- ասուլիսին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Բավքի բանտից վերադարձնելու հարցին:
Նա նշեց նաև. «Եվ ո՞վ վերջում ասաց՝ գիտե՞ք ինչ, մենք այդքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է, որովհետև ինքն այլ երկրի քաղաքացի է: Այս հարցերին մենք ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե՞ չենք ուզում»:
Փաշինյանի խոսքով, դա իրոք լուրջ խնդիր է, որով պետք է զբաղվեն և զբաղվում են։
«Ես հիմա չեմ ուզում այլ լրացուցիչ բարդությունների մասին խոսել և մանրամասներ հայտնել, բայց ուզում եմ ասել, որ խաղաղության օրակարգի հաջող իրականացումը նաև այդ հարցի համար է կարևոր: Ընդ որում, պարտադիր չէ հաջող վերջնակետը, կարևոր է հաջող ընթացքը, նորմալ աշխատանքային մթնոլորտը, փոխվստահության քայլ-քայլ ձևավորումը: Նկատի ունեմ՝ որևէ հարց այս բարդ մեխանզիմի մեջ պետք չէ դուրս բերել և դիտարկել առանձին, որովհետև բոլոր հարցերը փոխկապակցված են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Էսմիրա Ջաֆարովան Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի մասին սուտ տեղեկություն է հաղորդել. Free Armenian Prisoners
- Politico-ն բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
- Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին ստիպել են ոտքի վրա կանգնած մնալ, զրկել են խմելու ջրից, թույլ չեն տվել լողանալ և փոխել հագուստը
- Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը
- Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանին ծննդյան օրվա առթիվ
- Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
- Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 5 ամսով երկարաձգվել է