Օգտատերերը քննարկում են Անջելինա Ջոլիի ձեռքերը՝ Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգին արված լուսանկարներում
Հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին Վենետիկի 81-րդ կինոփառատոնին ներկայացրել է իր նոր ֆիլմը՝ «Մարիա»-ն, որում մարմնավորել է 20-րդ դարի ամենանշանավոր օպերային երգչուհի Մարիա Կալլասին:
Նրա հետ միասին լուսանկարիչների առջև է հայտնվել կենսագրական ֆիլմի ռեժիսոր Պաբլո Լարենը։
Համացանցում քննարկում են Անջելինա Ջոլիի ձեռքերը։
«Ես նախկինում տեսել եմ տարբեր երակներ, բայց ոչ մի նման բան…», «Նա զարմանալի է, բայց ի՞նչ է կատարվում նրա ձեռքերի հետ: Նրանք սարսափելի են», «Նրա ձեռքերի երակները նման են իմ այգու ծառերին: Թվում է, թե 49-ից շատ ավելի մեծ է», «Զարմանալի երակներ՝ ֆլեբոլոգի երազած հիվանդը...», «Բայց այս երակները, նորմա՞լ են», «Իմ նիհար 90-ամյա տատիկը նման ձեռքեր չունի»,- մեկնաբանել են ընթերցողները՝ Ջոլիի՝ կարմիր գորգից Daily Mail-ի կադրերը դիտելուց հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան