
Արցախի պետականությունն է այն երաշխիքը, որ կարող ենք նորից վերադառնալ. Վրթանես սրբազան
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը Արցախի Հանրապետության օրվան նվիրված հանդիպում է նախաձեռնել, որի ժամանակ ներկաներն անդրադարձել են Արցախի Հանրապետության 33-ամյա ուղուն, արժևորել անկախությունը, պետականության պահպանումը։ Հանդիպման մասնակիցներն ընդգծել են՝ Արցախ վերադարձի երազանքին հասնելու համար համախմբված լինելն այլընտրանք չունի:
«Մենք պետք է փորձենք ամեն գնով սատար լինել Արցախի մեր պետականությանը, քանի որ Արցախի պետականությունն է այն երաշխիքը, երաշխավորը. որ մենք կարող ենք համախմբված նորից վերադառնալ Արցախ»,- ասել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Ամրանալ, մխիթարվել, փորձել ուժ գտնել ու վերականգնել այն, ինչ կորցրել ենք»,- սա է հանդիպման մասնակիցների հիմնական ուղերձը։
Տեսանյութը՝ Արցախի հանրային առցանց հեռուստաընկերության