«Ժողովուրդ». ՆԳՆ-ն 24-ժամյա ռեժիմով հասանելիություն է ունենալու տեսանկարահանող սարքերի միջոցով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի դեմ արշավը ոչ այնքան ՍԴ դատավորի դեմ է՝ նա կարող է ազատությունից ու պաշտոնից զրկվել, որքան Հայաստանին սպասվող վտանգավոր զարգացումների մասին է հուշում։ Փաշինյանին պետք է, որ անաղմուկ, առանց ավելորդ էմոցիաների իր կամակատար ՍԴ-ն` յուրային դատավորներով, դակի ցանկացած փաստաթուղթ: Ընդ որում` ոչ միայն այլընտրանքային կարծիք, քննադատություն չհնչի, այլև ապազգային որոշումների մասին չխոսեն։ Իսկ Թովմասյանի հեռանալուց հետո հենց այդպես էլ կլինի:
Ուստի Փաշինյանը խնդիր է դրել ավարտին հասցնել կիսատ մնացած գործը, որը Հրայր Թովմասյանի դեմ սկսել էր դեռ պատերազմից առաջ՝ 2019-ին։ Երեկ դատարանը Թովմասյանին բերման ենթարկելու որոշում կայացրեց, որովհետև մեղադրանքի վաղեմության ժամկետն ավարտվում է դեկտեմբերին, իսկ գործը դեռ պետք է ևս 2 ատյանով անցնի: Ժամեր առաջ էլ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են այն կանոնակարգը, որի սկզբունքների հիման վրա շարունակելու են սահմանազատումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
«Կանոնակարգը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի ԱԺ-ում դրա վավերացման ընթացակարգը, փաստաթուղթը նախ կուղարկվի ՍԴ՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար»,- նշված է հաղորդագրությունում:
Կանոնակարգի բովանդակությունը դեռևս չեն հրապարակել, այսօր Փաշինյանն ասուլիս է տալիս՝ թերևս հող նախապատրաստելով հետագա պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար, և կրկին փորձելու է կատարվածի մեղքը կա՛մ նախկինների վրա գցել, կա՛մ ներկայացնել որպես Հայաստանի պայծառ ապագային ուղղված քայլ, ինչպես արեց Կիրանցում տեղադրված սյուների հետ կապված»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Թե՛ Փաշինյանը, թե՛ «էկրանային» քպականները շարունակաբար ձգտում են «փայլատակել», կարևորը՝ «դաշտը գրավելն» ու երկար այնտեղ մնալն է
- «Ժողովուրդ». Վարսենիկ Մելքոնյանը, որտեղ որ տեղափոխվում է որպես դատավոր աշխատելու՝ նրա ամուսինը ևս ընդունվում է տվյալ դատարան աշխատանքի
- «Հրապարակ». Ամենադաժան մղձավանջային երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել
- «Փաստ». Հայրենիքի շահերով չառաջնորդվող մեկ անձի քմահաճույքները սպասարկելը նույնն է, ինչ կեղտոտվել ամբողջովին
- «Ժողովուրդ». Շինթույլտվության ոլորտում խիստ ամենաթողություն է և հովանավորչություն
- «Հրապարակ». Սյունիքի ՔՊ-ականները կհասցնե՞ն մինչև սեպտեմբերի 15-ը ձևավորել Կապանի ՔՊ խորհուրդը
- «Փաստ». Փաշինյանն ու իր խմբակը շարունակում են հանուն իրենց աթոռների խորացնել ատելության մթնոլորտը
- «Ժողովուրդ». Պետական ապարատի հերթական անտարբերության դրսևորո՞ւմ է, թե՞ գոյություն ունի այլ խնդիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան