Միսաք Մեծարենցի մատանին. կբացվի ժամանակավոր ցուցադրություն
Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի օրերին՝ սեպտեմբերի 6, 7, 8, Հայաստանի ազգային պատկերասրահու տեղի կունենա Միսաք Մեծարենցի մատանու (Գրականության և արվեստի թանգարանի հավաքածու) ժամանակավոր ցուցադրությունը։
Մեծարենցին այդ ոսկյա մատանին նվիրել է մայրը՝ Իսկուհի Մեծատուրյանը։
Մատանին Գրականության և արվեստի թանգարանին է նվիրել Մեծարենցի եղբոր դուստրը՝ Արշալույս Մեծատուրյան-Մանկիկյանը, ԱՄՆ Սփյուռքահայության հետ կապի կոմիտեի միջոցով, կից՝ գրությամբ․
«Սոյն մատանին կը պատկանի Միսաք Մեծարենցի, զորս իր մայրը՝ Իսկուհի Մեծատուրեան նուիրած է իրեն։ Քարի վրայ բանաստեղծը փորագրել տուած է հետեւեալը․
Կատարեալ սէր՝
Մերժե զերկիւղ»։
Գրքի երևանյան փառատոնի ֆեյսբության էջից տեղեկանում ենք, որ ցուցադրության մուտքն ազատ է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան