Մեկ տարվա մենություն. Նարեկ Մալյան
«Քաղբանտարկյալ Նարեկ Մալյան» ֆեսբուքյան էջում գրված է.
«Մեկ տարվա մենություն
Համարյա Մարկեսի ոճով…
Կատարյալ ազատությունը թաքնված է լիակատար մենության մեջ: Համաձայն եմ Շոպենհաուերի հետ՝ կատարյալ մենությունն ազատում է մարդուն բոլոր պայմանականություններից ու պարտավորվածություններից: Մարդը նախապատրաստվում է թռիչքի, իսկ բնության մեջ թռիչքն ամենամիայնակ զբաղմունք է: Մարդը պատրաստվում է մենամարտի: Բառի մեջ արդեն մենակությունը կա: Մարդն Աստծո հետ խոսում է մենակ: Աստծուն ճանաչում է և Աստծուց հեռանում է մենակ:
Մեր կյանքի ամենակարևոր երկու գործողությունը՝ ծնվելն ու մեռնելն անում ենք մենակ: Ամբողջ կյանքում մեզ շրջապատում ենք մարդկանցով, որպեսզի մոռանանք մեր բնական վիճակը՝ մենակությունը:
Բանտը հիանալի վայր է՝ մենակությունը ճաշակելու համար: Բոլոր ավելորդ մարդիկ հեռանում են՝ իրենց հետ տանելով նրանց հանդեպ մեր պարտավորվածությունները: Մնում ես միայն դու և լիակատար ազատությունից հարբած՝ ձեռքդ տանում ես հրացանին ու պատրաստվում ես մենամարտին՝ մենակ մարտին…»։
Հարակից հրապարակումներ`
- 10 հարց, որ չի հնչելու Նիկոլ Փաշինյանի ասուլիսում․ Նարեկ Մալյան
- Նարեկ Մալյանի գործով Վերաքննիչի որոշումը մենք բողոքարկելու ենք Վճռաբեկ. Փաստաբան
- Նարեկ Մալյանը սափրվել է. Մամիկոն Ասլանյանը մանրամասներ պատմեց խցակցից
- Ինձ ընդհանրապես չի հուզում իմ ապօրինի ազատազրկումը, ինձ ավելի շատ հետաքրքրում է այս իշխանության ապօրինի ազատությունը. Մալյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան