Քաղաքական 12:52 31/08/2024 Հայաստան

Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ալիևի հետ նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին (Լրացված)

«Մեր բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը խաղաղության գործընթացում բարձր ենք գնահատում, բայց տևական ժամանակ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով»,- ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, այդ ձևաչափն այս ընթացքում որոշակի  արդյունավետություն է ցույց տվել։ Փաշինյանը նշեց, որ այդ մասին ասել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ընթացքում։

«Բայց չեմ բացառում այլ ձևաչափով աշխատանք։ Եռակողմ բանակցությունները պետք է գնահատվի տվյալ իրադրության մեջ իր արդյունավետությամբ»,- ասաց Փաշինյանը։

Նա հայտնեց, որ Ադրբեջանի նախագահին առաջարկել է, դիվանագիտական խողովակներով, որպեսզի տեղի ունենա հանդիպում երկկողմ ձևաչափում։

«Կարող ենք այս տրամաբանությունը շարունակել, որովհետև այս պահի դրությամբ արդյունավետ է։ Երբ հասունանա պահը բարձրագույն մակարդակում հանդիպում անցկացնելու, չբացառելով որևէ այլ ձևաչափ, կարծում եմ,  այն կարող է Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունենալ, այնտեղ որտեղ սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպում։ Ես պատրաստ եմ նման շփումների»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հաջորդ սահմանազատվող տարածքը

«Սահմանազատման հանձնաժողովները կորոշեն՝ ինչ հերթականությամբ են իրականացնելու գործընթացը։ Այս պահին որոշված չէ»։ 

Եռակողմ հայտարարություն

«Երբ ՌԴ գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության վերաբերյալ, ցավալի է տեսնել, որ նրանք գերիների հարցը շրջանցում են»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, եթե եռակողմ հայտարարությունը խաղաղության գործընթացի հիմք են, ապա պետք է հենց առաջին կետից ուսումնասիրել, թե ով ինչ աշխատանք պիտի իրականացներ ու չի իրականացրել։

«Եթե Երևանը մտադրություն ունենա հրաժարվել 2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարությունից, ապա այդ մասին կհայտարարի։ Նոյեմբերի 9–ի հայտարարությանը չի կարելի նայել դրվագային, այլ ամբողջականության մեջ, այդ թվում` գերիների, պատանդների համատեքստում»,- ասաց նա։ 

Նրա խոսքով, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մեջ փորձ էր արվում ասել, թե տարածաշրջանի կոմունիկացիները չեն բացվում ՀՀ սաբոտաժի պատճառով. «Տարածաշրջանային կոմունիկացիները չեն բացվել մինչև այս պահը, այդ թվում` Ռուսաստանի մի շարք գործընկերների փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող և դրան հակասող մեկնաբանությունների պատճառով։

Հաճախ այդ մեկնաբանությունները հակասել են ՌԴ նախագահի` նոյեմբերի 9–ի ձևակերպումներին»։

Փաշինյանը նշեց, որ իրենք պատրաստ են հենց վաղը բացել ավտոմոբիլային ճանապարհները։

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին

«Մենք սառեցրել ենք ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը և այս փուլում դա համարում ենք բավարար։ Այս պահին այլ որոշում կայացնելու անհրաժեշտություն չենք տեսնում, ինչը չի նշանակում, որ հաջորդ պահին մենք այլ որոշում չենք կայացնի»։

Նա նաև ասաց. «Ճիշտ չեմ համարում ՌԴ մասին «ջղաձգումներ» տերմինը կիրառել ու այդ բառապաշարով խոսել, դա ինքնիշխան պետության բառապաշար չէ։ Ես շփվում եմ Պուտինի հետ և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Չի կարելի այլ երկրի, հատկապես ՌԴ պես երկրի հետ խոսել վիրավորանքի ու հեգնանքի լեզվով»։ 

Ռուս սահմանապահների մասին

«Գյուրմրու 102-րդ ռուսական ռազմաբազայի հետ կապված այսօր ոչինչ չունենք ասելու։ 

Պետք է արձանագրենք, որ «Զվարթնոց»  օդնավակայանում սահմանապահ ծառայություն լիրաժեք իրականացնում են արդեն ՀՀ սահմանապահ զորքերը:

Բայց էլի եմ ասում՝ այդտեղ հարցի ընկալումը շատ կարևոր է: Հարցի ընկալումն այն չէ, ինչպես փորձ է արվում որոշ տեղերում մեկնաբանել՝ թե «այ, տեսեք՝ ռուսները «Զվարթնոց» օդնավակայանից դուրս եկան»: Իմ ընկալումը հետևյալն է՝ մենք շնորհակալություն ենք հայտնել ՌԴ-ին՝ այսքան տարի «Զվարթնոցում» սահմանապահ ծառայություն իրականացնելու համար և արձանագրել, որ մենք արդեն բավարար միջոցներ ունենք ինքներս դա կազմակերպելու համար:

Այնպես չէ, որ դա ՌԴ-ի համար մի անհոգ հարց է, ՌԴ-ի վրա էլ է չէ ծանրաբեռնվածություն: Իսկ ո՞վ է ասել, որ ՌԴ-ի միջոցներն անսահմանափակ են, մանավանդ այսօրվա պայմաններում»։

Բաքվում կայանալիք COP 29–ին մասնակցություն

«Մենք պատշաճ ժամանակում կկայցնենք որոշում` կմասնակցե՞նք Ադրբեջանում նոյեմբերին անցկացվելիք COP 2»–ին, թե ոչ։ Պետք է ուղիղ ասեմ, որ այս պահին մենք որոշում չունենք. ընդհանուր իրադրությունը, գործընթացները, մթնոլորտն այդ որոշման վրա չեն կարող չազդել»։

Հայաստանը Բաքվին երեկ նոր առաջարկ է ներկայացրել

«Հայաստանը Բաքվին երեկ նոր առաջարկ է ներկայացրել։ Օբյեկտիվորեն, պաշտոնական Բաքուն չի էլ հասցրել ծանոթանալ այդ առաջարկի էությանը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա ներկայացմամբ՝ առաջարկի էությունը հետևյալն է․ «Խաղաղության պայմանագրի վերջին նախագծում ունենք 17 հոդված, որից 13-ը լիարժեք համաձայնեցված է, ներառյալ նախաբանը։ Եվս 3 հոդված բաղկացած է մեկից ավելի նախադասություններից, և այդ հոդվածների մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է։

Մենք առաջարկել ենք վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածներն ու ձևակերպումները և դրանք ստորագրել որպես խաղաղության պայմանագիր, որովհետև դա հենց խաղաղության պայմանագիրն է։ Ինչո՞ւ ենք մենք դա հնարավոր համարում, որովհետև այդտեղ արձանագրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները։

Այսպես թե այնպես, մենք, երբևէ որևէ մեկը չի կարող ունենալ որևէ պայմանագիր, որ բոլոր հնարավոր հարցերը կարգավորի։

Առաջարկել ենք՝  ինչը համաձայնեցվածը է, ստորագրել, վավերացնել, մնացած բոլոր հնարավոր հարցերի քննարկումը շարունակել։

Ենթադրվում է, որ այդ պայմանագրի ստորագրումից հետո դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն երկու երկրների միջև, լրացուցիչ պլատֆորմ կդառնա բոլոր հարցերը քննարկելու համար»։

Ադրբեջանի սահմանադրությունն ու տարածքային պահանջները

«Մենք տարածքային պահանջներ չունենք Ադրբեջանի նկատմամամբ, մյուս կողմից Ադրբեջանը էլի ուրիշ մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանին՝ ասելով, որ օրինակ, ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։

Մենք համաձայն չենք: Ինչի՞ վրա է հիմնվում այս դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրության նախաբանում կա հղում ՀՀ անկախության հռչակագրին, իսկ Անկախության հռչակագրում հիշատակում կա ԼՂ-ի և Հայաստանի միավորման վերաբերյալ 1988 թվականին կայացրած որոշմամբ:

Ադրբեջանի ասածը որքանո՞վ է հիմնավոր: Անկախության հռչակագիրն ասում է, որ Հայաստանում ԶՈւ-երը և ընդհանրապես հատուկ ծառայությունները ենթարկվում են Գերագույն խորհրդին, բայց 1995 թվականին, երբ Սահմանադրությունն ընդունվել է, հենց առաջին իսկ պահից բանակը, ԱԱԾ-ն, ոստիկանությւանը ենթարկվել են նախագահին: Սա նշանակում է, որ Անկախության հռչակագրի բովանդակությունը անմիջապես չի արտացոլվել Սահմանադրության մեջ»,- ասաց նա:

Փաշինյանը շարունակեց. «Եթե Սահմանադրության հարցն ենք բարձրացնում, եկեք հիմա նայենք Ադրբեջանի Սահմանադրությանը:

Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ: Այսօրվա Ադրբեջանի Սահմանադրության մեջ ևս 46 հազար քկմ-ի նկատմամբ տարածքային հավակնություն կա: Դա մեզ, իհարկե, անհանգստացնում է, դա իհարկե պրոբլեմ է: Մենք հիմա այդ պրոբլեմի համար, ասում ենք՝ թող Ադրբեջանն իր Սահմանադրությունը փոխի՞:

Ո՛չ, մենք ասում ենք՝ կա արդեն խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդված, որը ստորագրելու պարագայում այդ հարցը կարգավորվում է: Արձանագրվում է՝ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ պայմանագրից բխող պարտավորությունները չկատարելու համար: Վերջ, արձանագրվում է սա, մնացածը պատմություն է, իսկ պատմութունը չես կարող ջնջել»։ 

«Հայաստանը մտադիր չէ ռազմական ճանապարհով վերադարձնել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց.  «Ընդդիմությունը մեզ քննադատել և քննադատում է այն պատճառով, որ Հայաստանի ինքնաիշխան տարածքներ, ավելի քան 200 քկմ օկուպացված են, Հայաստանի կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում այդ օկուպացված տարածքները  հետ բերելու համար։

Որպեսզի բոլորի համար հստակ լինի, Հայաստանի 29,743 քկմ տարածքը մեզ համար սակարկության ենթակա չէ։

Բայց մենք այսօր, վաղը, մյուս օրը խնդիր չենք դնում ռազմական ճանապարհով այդ տարածքների նկատմամբ մեր ինքնիշխանությունը վերականգնել; Ինչու; Որովհեև այն պայմանավորվածությունները, սկզբունքները, որոնք որդեգրված են, հնարավորություն են տալիս խաղաղ, բանակցային եղանակով, այդ թվում սահմանազատման գործընթացում, մեր խնդիրները բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով լուծել;

 Ուրեմն, Հայաստանը որևիցե ագրեսիվ մտադրություն չունի»։

Սպառազինություն

«Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, իսկ Հայաստանը չի՞ կարող Ֆրանսիայից։

«Ադրբեջանը զենք է ձեռք բերում Պակիստանից, իսկ ինչու՞ Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Հնդկաստանից։ Ասում են՝ Եվրամիությունը, Արևմուտքը զինում են Հայաստանին։ Ադրբեջանը զենք է ձեռք բերում Սլովակիայից, Սերբիայից, Բուլղարիայից, այսինքն՝ ԵՄ առնվազն երեք անդամ երկիր ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերում Ադրբեջանին։ Ադրբեջանն ահռելի մեծ ծավալի զենք է ձեռք բերում Իսրայելից»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին

«Երբ խաղաղությունը կայացած փաստ է, այդ ձևաչափի գոյությունն, իրոք, կարծում եմ՝ կարող է հարցեր առաջացնել: Խնդիրն այստեղ ժամկետի մասին է: Որևէ գործում պետք չի կառքը ձիուց առաջ դնել։ Հարց է, թե արդյոք արդյունավետ և ճիշտ ճանապարհ է այդ թեման քննարկման առարկա դարձնել հիմա, որովհետևկան հարցեր, որոնց պատասխանները մենք էլ պետք է ստանանք: Ադրբեջանն, օրինակ, ասում է՝ եթե Հայաստանը հենց հիմա չի համաձայնում Մինսկի խմբի համանախագահության լուծարմանը, նշանակում է՝ Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի: Մենք տարածքային պհանջներ չունենք Ադրբեջանի նկատմամբ»։

Հայաստանի սահմանադրական փոփոխությունների մասին

«Ինձ համար կարևոր է, որ Սահմանադրությունը լինի քաղաքացիների միջև պայմանավորվածության, պետության բնույթի ու էության մասին: Սա է սկզբունքային հայեցակարգը: Սահմանադրությունը ազատ ու արդար քվեարկությամբ պետք է ընդունված լինի քաղաքացիների կողմից:

Այս երկուսն է, որ հստակ որոշում է: Մնացածը բազմաշերտ պրոցես է, մենք այդ բոլորը քննարկելու արդյունքում պետք է կայացնենք որևէ որոշում: Մենք ՀՀ Սահմանադրության հարցը համարում ենք մեր ներքին հարցը և դա ներքին օրակարգի մաս է»։

Արցախահայության վերադարձի իրավունքի մասին.

«Այն ընկալումներով ու ձևակերպումներով, որ ԼՂ մի շարք ներկայացուցիչներ փորձում են ներկայացնել հարցը, իրատեսական չեմ համարում։

Այն փաթեթավորումը, որը ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահին։ Ես Հայաստանի պետակա շահը չափում եմ  ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներով և իրավազորությամբ։ Սա մենք պետք է ուղիղ ասենք։

Ինձ համար ակնհայտ է, որ 1996 թվականից հետո՝ Լիսաբոնի գագաթաժողովից հետո, ԼՂ-ի հարցը չի եղել ԼՂ-ի հարցը, այլ եղել է ՀՀ պետականությունը զրոյացնելու հարցը, և ժամանակի մեջ ես դրանում ավելի եմ համոզվում»։

Փաշինյանը նաև ասաց. «Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել։  Ավելին, այդ որոշումից առաջ տեղի է ունեցել իշխանափոխություն, որը ողջունվել է Հայաստանում գործող հայտնի շրջանակների կողմից»։

Բռնի տեղահանված Արցախի Հանրապետության քաղաքացիների արտագաղթի մասին

«Արտագաղթողների մի հսկայական զանգված այն մարդիկ են, ովքեր չեն ուզում, որ իրենց երեխաները ծառայեն։ Իսկ ինչո՞ւ չեն ուզում՝ իրենց երեխաները ծառայեն, որովհետև խաղաղություն չկա։ Խաղաղության օրակարգը հենց դրա համար է»։

Նա նշեց, որ գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցն իրենց շատ մտահոգում է, ամենօրյա աշխատանք են իրականացնում այդ ուղղությամբ. «Հասկանալի է, որ այդ աշխատանքը չի երևում, դա այդ աշխատանքի առանձնահատկութունն է»։

ՀԷՑ, «Վեոլիա ջուր»

«Էլեկտրաէներգիայի անջատումների և ջրային կառավարման հետ կապված խնդիրները շատ լուրջ են, բայց մեր մոտեցումը գիլիոտինային չէ, որ ասենք՝ բոլորի հետ խզենք, վերացնենք հարաբերությունները։

Մեր խնդիրն է՝ հասկանալ խնդիրների էությունը և համագործակցված գնալ դրանց լուծմանը։ Եզրակացությունն այսպիսին է. ոչ թե նրա համար, որ քաղաքացիների նշած խնդիրները չափազանցեցված են, կամ խորը չեն, այլ որովհետև այդ ճանապարհով գնալու դեպքում խնդիրը կարող է ավելի խորանալ։ Գյուղերում մարդիկ համատարած բողոքում են էլեկտրաէներգիայի որակից՝ ասելով, որ ընդհուպ գյուղտեխնիկան վառվում, վթարվում է»,- ասաց Ն.Փաշինյանը։ 

Նրա խոսքով, հարցը դրված է կառավարության առաջ, բայց իրենց նպատակը մեղավորներ գտնելը չէ, այլ խնդիրները լուծելը.

«Մարզային այցերի արդյունքներով տվել եմ հանձնարարական, որ ջրերի կառավարման, կեղտաջրերի հեռացման և կոշտ թափոնների կառավարման  հարցում պետք է ջանքերը կրկնապատկել և եռապատկել։ Այս հարցերը մեր օրակարգի առաջնահերթություներից են»։

Ինչպիսի քաղաքական աշուն է սպասվում 

«Սպասում եմ հին հայկական քաղաքական աշուն, ինչպես նախկին բոլոր քաղաքական աշունները։ Այլ բան սպասելու անհրաժեշտություն ու պատեհություն չեմ տեսնում»։

Ասուլիսն ուղիղ եթերով՝ այստեղ։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}