Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է իր սենսացիոն պարտությունը US Open-ի 3-րդ տուրում
Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը պարտություն է կրել Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջանում։ US Open-ի նախորդ տարվա չեմպիոնի մրցակիցը աշխարհի 28-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսեյ Պոպիրինն էր, որն առավելության է հասել 6:4, 6:4, 2:6, 6:4 հաշվով։ Խաղը տևել է 3 ժամ և 18 րոպե։
championat.com-ի հաղորդմամբ, հանդիպման ավարտից հետո Ջոկովիչը մեկնաբանել է իր սենսացիոն պարտությունը. «Շնորհավորում եմ նրան և իր թիմին: Նա ավելի լավ խաղաց և արժանի էր հաղթանակի: Անկեղծ ասած, հաշվի առնելով այն, ինչպես էի ես ինձ զգում և ինչպես էի խաղում մրցաշարի հենց սկզբից, երրորդ տուրը՝ հաջողություն էր։ Ես վատագույն խաղ ցույց տվեցի: Ալեքսեյի նման մարզավիճակում գտնվող տղաներին միանշանակ չես հաղթի։ Ինձ համար դա ուղղակի սարսափելի հանդիպում էր»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան