Կրթության ոլորտում անընդհատ փոփոխություններն անկայունություն են ստեղծում. Փորձագետ
Կառավարության վերջին նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգում: Ուսուցիչները վերջին շրջանում բավականին հաճախ են լսում, որ այս ինչ փոփոխությունն է եղել, այն ինչ կարգն է փոխվել։ Ոլորտի պաշտոնյաները նշում են, որ նման փոփոխությունների նպատակն է որակյալ կրթության ապահովումը։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը հակառակ կարծիքն ունի։
«Անընդհատ փոփոխություններ անելով, իհարկե, հնարավոր չէ որակ ապահովել, բայց կան փոփոխություններ, որոնք արվում են ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ օրենքին համապատասխանեցում կամ այլ հարցերի հետ կապված։ Կան փոփոխություններ, որոնք պետք է լավ մտածեին ու այդպես չանեին, որ հետո չփոխեին, կան փոփոխություններ էլ, որոնք բարելավման նպատակով են արվում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ս. Խաչատրյանը։
Ըստ նրա, անընդհատ փոփոխություններով խնդիրները չեն լուծում, կարևորն այն է, թե ինչպես է այդ ամենն իրականացվում։
«Եթե վատ որակով է իրականացվում, պարզ է, որ չի օգնի։ Բայց ակնհայտ է, որ կարգերը շատ հաճախ են փոխվում։ Դա լավ չէ։ Անկայունություն է ստեղծում, մարդկանց մոտ որոշակի սպասումներ, որ նորից սա էլ է փոխվելու։ Դրա համար պետք է ինչ-որ բան անելուց առաջ լավ մտածել ու նոր անել։
Մեզ մոտ կարծրատիպ կա. ռեֆորմ՝ նշանակում է փոփոխություն, նոր բաների ավելացնում, բայց հաճախ ռեֆորմ կարող է լինել այն, որ ինչ -որ մի բանից հրաժարվես, մի բան հանես, ինչ-որ ժամանակ հանգիստ տաս։ Կրթության մեջ հանգիստ իրավիճակներն էլ են պետք»,- ասաց փորձագետը։
Նրա խոսքով, վերապատրաստումը բարդ բան է, պետք է դրանով զբաղվեն քիչ թվով մարդիկ, կազմակերպություններ։
«Մեզ մոտ առաջին փուլում մոտ 50 կազմակերպություն էր, հիմա 25, բայց էլի շատ է։ Հայաստանում չի կարող լինել 25 կազմարեպություններ, որոնք կարող են որակյալ վերապատասրում անել։
Դրա համար պետք է շատ խիստ չափանիշներ լինեն, բայց տեղին, ոչ թե ուղղակի հենց այնպես խստացում, այնպիսի չափանիշ, որ երաշխավորի լավ արդյունք»,- ասաց Ս. Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գիտական կոպիտ սխալներ ունեցող այս դասագիրքը հաղթել է, ո՞ւր եք հանձնաժողովի անդամներ. Սերոբ Խաչատրյան
- Հարգելի ծնողնե՛ր, ԿԳՄՍ նախարարությունը ձեր երեխաներին զրկեց մտահորիզոն զարգացնող դասագրքից. Սերոբ Խաչատրյան
- Առաջիկայում Հայաստանում մի քանի հարյուր դպրոց է փակվելու. Սերոբ Խաչատրյան
- ԿԳՄՍ նախարարի հրամանի արդյունքում ուսուցիչներ են աշխատանքը կորցնում.Սերոբ Խաչատրյան
- Սերոբ Խաչատրյան. Դասագիրքը պետք է գիտական փորձաքննություն անցնի, ոչ թե ոտքի վրա ընտրվի
- Մի դասարանի դասագրքում հայերենն ունի 7 հոլով, մյուսում՝ 5 հոլով. Կրթության փորձագետ
- Որոշումները կայացվում են փակ դռների հետևում, քաոսային. Կրթության փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին