Վիգեն Արքեպիսկոպոս Այքազյանը Մայր Աթոռի թանգարանին թանկարժեք նվերներ է փոխանցել
Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը Մայր Աթոռին է նվիրել 1839 թվականին պատրաստված Մշո Սուրբ Կարապետ եկեղեցու խաչը, որը Սրբազանը մոտ հիսուն տարի առաջ է ձեռք բերել։ Նա Մայր աթոռին է նվիրել նաև Կիլիկիայի Լևոն թագավորի շրջանի մետաղադրամով 1275 թվականին պատրաստված եզակի մատանի։
Վիգեն արքեպիսկոպոսը Մայր Աթոռի թանգարանին է հանձնել նաև եպիսկոպոսական ձեռնադրության ժամանակ մոր նվիրած պանակեն և Ռոմանովների իշխանական տոհմի անվանի հայ ոսկերիչների ձեռքով պատրաստած այս եզակի խաչը։
Մանրամասն՝ «Շողակաթ» հեռուստաընկերության տեսանյութում։