Ավելի քան 230 վրացական ՀԿ-ներ դիմել են «օտարերկրյա գործակալների ռեգիստրում» գրանցվելու
Ավելի քան 230 վրացական հասարակական կազմակերպություններ դիմել են «օտարերկրյա գործակալների ռեգիստրում» գրանցվելու համար։ Jnews-ի հաղորդմամբ, այս մասին Վրաստանի արդարադատության նախարարության փոխղեկավար Թամար Տղեշելաշվիլին հայտարարել է Սահմանադրական դատարանի նիստում, որը քննարկում է Վրաստանի նախագահի, ընդդիմության, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հայցերն ընդդեմ «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վերաբերյալ հայցերը։
«233 կազմակերպություն դիմել է Քաղաքացիական ռեգիստրի ազգային գործակալություն գրանցման համար»,- ասել է Տղեշելաշվիլին։
«Օտարերկրյա գործակալների ռեգիստրը» պաշտոնապես կոչվում է «Օտարերկրյա ուժերի շահերը խթանող կազմակերպությունների ռեգիստր»։ Այն նախատեսված է ՀԿ-ների և ԶԼՄ-ների գրանցման և հաշվետվությունների ներկայացման համար, որոնց ավելի քան 20%-ը ֆինանսավորվում է արտերկրից։
Երկու հարյուրից ավելի ՀԿ-ներ դեռևս մինչև օրենքի ընդունումը հայտարարել էին, որ մտադիր չեն գրանցվել ռեգիստրում։
Սեպտեմբերի 2-ից Արդարադատության նախարարությունը կսկսի խուսափածների մոնիթորինգը։ Նրանք, ովքեր չեն գրանցվի, սպառնում է հազարավոր լարիի տուգանքներ:
Բացառված չէ, որ մինչ այդ ժամկետը Սահմանադրական դատարանը կասեցնի օրենքը։
Հարակից հրապարակումներ`
- «Գործակալների մասին» օրենքը, ի վերջո, կարող է կառավարությանը թանկ նստել
- Վրացական ընդդիմությունը հայց է ներկայացրել ՍԴ՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի
- Վրաստանի նախագահը դիմել է Սահմանադրական դատարան՝ չեղարկելու «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը
- Իշխանության մեջ հավաքված օտարերկրյա գործակալներն այդ երբվանի՞ց ավելի շատ ձայն ունեն, քան Եկեղեցին. Հրանտ Միքայելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան