Մակրոնի դեմ իմփիչմենթի գործընթաց է սկսել
«Չխոնարհված Ֆրանսիա» ձախակողմյան կուսակցությունը նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իմփիչմենթի ընթացակարգ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին X-ում գրել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մաթիլդ Պանոն։
«Հանրապետության նախագահի նկատմամբ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն իմփիչմենթի վարույթ հարուցելու մասին որոշման նախագիծն այսօր ուղարկվել է խորհրդարանի անդամներին՝ համատեղ ստորագրության»,- ասվում է հրապարակման մեջ։
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Մակրոնը հրաժարվում է վարչապետ նշանակել Լյուսի Կաստետին՝ ձախակողմյան թեկնածուին, ով այս ամառ հաղթել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններում, բայց բացարձակ մեծամասնություն չի ստացել Ազգային ժողովում: «Չխոնարհված Ֆրանսիա» կուսակցության ներկայացուցիչներն այժմ նշում են, որ դեմ են քվեարկելու կառավարության ղեկավարի պաշտոնի ցանկացած այլ թեկնածուի։