Ուստարվա մեկնարկին ընդառաջ՝ Երևանի քաղաքապետարանը հորդորում է ձեռք բերել թվային ուղետոմս
Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում իրականացվում են թվայնացված տոմսային համակարգի ներդրման բարեփոխումներ, որոնք միտված են ավելի արագ և հարմարավետ դարձնել տրանսպորտի ուղեվարձի վճարումը։
«Հասարակական տրանսպորտում և հատկապես մետրոպոլիտենի կայարաններում հերթերից ու անհարմարություններից խուսափելու նպատակով հորդորում ենք նախապես ձեռք բերել թվային ուղետոմսը ձեզ հարմար եղանակով՝ հավելվածի միջոցով կամ մայրաքաղաքում տեղադրված վճարային տերմինալներով։
QR կոդով ուղետոմսի գնումը կարելի է իրականացնել ինչպես անկանխիկ եղանակով (բջջային հավելվածի միջոցով), այնպես էլ վճարային տերմինալի միջոցով՝ առանց նույնականանացման»,- նշում են քաղաքապետարանից։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան