Գիտնականներն ապացուցել են հանգստյան օրերին երկար քնի առավելությունները
Չինացի գիտնականները հայտարարել են, որ հանգստյան օրերին բավականաչափ քնելն օգտակար է առողջության համար և կարող է նվազեցնել սրտի հիվանդությունների ռիսկը: Հեղինակները ներկայացրել են իրենց հետազոտությունը ESC 2024 կոնգրեսում։
Բավարար քունը կապված է սրտի հիվանդությունների ավելի ցածր ռիսկի հետ: Կապն ավելի ընդգծված է դառնում այն մարդկանց շրջանում, ովքեր աշխատանքային օրերին պարբերաբար քնի պակաս են զգում:
Փորձագետներն օգտագործել են 90 903 մարդու տվյալները՝ գնահատելու հանգստյան օրերին փոխհատուցվող քնի և սրտի հիվանդության միջև կապը: Հայտնի է եղել, որ 19 816 մասնակից անբավարար է քնել՝ օրական յոթ ժամից պակաս։
14-ամյա հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հանգստյան օրերին երկար ժամեր քնելն այն մարդկանց մոտ, ովքեր շաբաթվա ընթացքում անբավարար են քնում, կարող է նվազեցնել սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը 19%-ով։