Արցախցին զենքը վայր է դրել այն ժամանակ, երբ հարվածը ոչ թե դիմացից էր՝ թուրքից, այլ թիկունքից՝ Մայր Հայաստանից. Արեգա
«2020 թվականի նոյեմբերի 10-ին ես իջել եմ փողոց՝ արդարության փնտրտուքների մեջ, ճշմարտության հաղթանակի համար, և մինչ այսօր ես փողոցում եմ, որովհետև արդարությունը դեռ չի հաղթանակել, բայց ես հավատում եմ նրա հաղթանակին»,- Սուրբ Աննա Եկեղեցու բակում ասաց արցախցի Արեգան։
Նա տեղեկացրեց, որ ծնվել է ամենապարզ և հասարակ ընտանիքում ու ամբողջ կյանքում միշտ ասում էր, որ միակ բանը, որ կարող է իրեն փողոց հանել՝ Արցախն է։
Արեգան ասաց որ շարունակելու է պայքարը, քանի դեռ հույսն, հավատն ուժեղ է։
«Երբ անմնացորդ ու վերջին բջիջդ սպառում ես, ամեն ինչ սկսում ես վերաիմաստավորել, և բոլոր հարցերն իրենց տրամաբանական պատասխաններն են ստանում, բայց միշտ չէ, որ այդ պատասխաններն մեր սրտին հաճո են»,-ասաց արցախցին։
«Ես հրաժարվում եմ և հազար անգամ հրաժարվում եմ ընդունել, որ մենք անվերադարձ ենք կորցրել Արցախը»,-ասաց նա։
Արեգաի խոսքով՝ սիրուց և ատելությունից ավելի ուժեղ ուժ կա, այն երկուսի միախառնուրդն է, որը կոչվում է վրեժ։
«Եկեք անկեղծ լինենք, մենք ազգովի չենք սգացել Արցախի կորուստն ու այն, ինչ մեզ հետ կատարվել է։ Անհատապես, այո՛, փլվել ենք, տապալվել ենք, բայց ազգովի չենք սգացել։ Համոզված եմ, որ քանի դեռ մենք ազգովի չենք սգացել ու ողբացել այն ամենն ինչ մեզ հետ տեղի է ունեցել, ականատես ենք եղել՝ մենք Արցախ չենք կարողանալու վերադառնալ և Շուշիի ճանապարհն շատ ավելի քարքարոտ է լինելու»-հայտարարեց Արեգան և հավելեց. «Ես սպասում եմ այդ օրվան, որ մենք ազգովի կսգանք, կվերապրենք և կվերածնվենք»։
Արցախցին տարակուսեց, որ Արցախը հանձնած իշխանությունը դեռ շարունակում է կառավարել Հայաստանում։
«Անհերքելի փաստ է, որ մենք ապրում ենք բռնապետության վերածված Հայաստանում։ Հենց նույն այս բռնապետը, որը դժողքի միջով անցած ժողովրդին անվանում է «միտինգի մատերիալ», ուզում է էլ ավելի վատ բան անել՝ մեզ վերածել աջակցության մատերիալի»,- ասաց Արեգան և հայտարարեց, որ հրաժարվում է հավատալ, որ կռո արցախցին այսօր չի ուզում պատասխանատվության ենթարկել իրեն հայրենազրկողին և պատվազրկողին։
Նա կոչ արեց արցախցիներին ուղղել մեջքերը։
Նշելով, որ շատերան ասում են, թե արցախցին առանց կռվելու լքեց Արցախը՝ Արեգան ասաց. «Արցախցին մինչև վերջին փամփուշտը կրակել է և զենքը վայր է դրել այն ժամանակ, երբ հարվածը ոչ թե դիմացից էր՝ թուրքից, այլ թիկունքից՝ Մայր Հայաստանից, երբ, որ Հայաստանի վարչախումբը հայտարարում էր, որ Հայաստանը չի պատրաստվում միջամտել... Այդ ժամանակ վերջին շունչը փչող Արցախը մնաց մեն-մենկա, լքված բոլորի կողմից»։
Վերջում նա ասաց. «Ես ինձ համարում եմ այս ազգային ազատագրական պայքարի մարտիկը և ուժեղ հավատով , հաստատակամ քայլերով առաջ եմ շարժվելու դեպի ազատագրված Հայաստան և Արցախ»։
Հարակից հրապարակումներ`
- Իմ մաղթանք է, որ կրթությունը մեր երկում դառնա առաքինի մարդ կերտելու արվեստ. Բագրատ Սրբազան
- Այն ադրբեջանական, թուրքական դրոշն էլ, որ ծածանվում է, մի օր կվերանա. Բագրատ Սրբազանը՝ Կիրանցի դպրոցականներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան