Իմ մաղթանք է, որ կրթությունը մեր երկում դառնա առաքինի մարդ կերտելու արվեստ. Բագրատ Սրբազան
«Մեր համար խորհրդանշական է գնտվել Կիրանցում՝ երեխաների կողքին, ովքեր այսօր ամենադժվար պայմաններում են գտնվում՝ խորհրդանշելով մեր ողջ Հայաստանի գերված լինելը»,-այսօր՝ սեպտեմբերի 1-ին Կիրանց գյուղում ասաց Բագրատ սրբազանը։
Նա նշեց, որ անցնող մեկ տարվա և հատկապես 6 ամսվա ընթացում Կիրանցն ամենախոցված վայրն է, որը «նեռը բնութագրել է ոչ մեր հայրենիք»։
Սրբազանը ասաց, որ այցելել է այն հիշատակի խաչքարին, որը նվիրված է նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհել այն վայրերի համար, որը հանձնվել է թշնամուն։
«Փորձելու ենք գտնել այն հնարավորությունները և ելքերը, որոնք մեզ կտանեն ազատագրության։ Մեր այցելությունը մեր զավակներին, հայրենակիցներին քաջալերանքի այցելություն է՝ անկախ նրանից, թե ինչ պայմաններում են իրենք։ Ընդամենը մի քանի մետրի վրա գտնվելով թշնամու դիտակետից, նշանառության տակ՝ շարունակում են համառությամբ այցելել իրենց ուսումնական վայրը, դպորցը և այդ բարոյահոգեբանական և թշնամու ներկայության դժվար պայմաններում շարունակել կրթվել։ Իմ մաղթանք է, որ կրթությունը մեր երկում դառնա առաքինի մարդ կերտելու արվեստը»,-ասաց Բագրատ սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Այն ադրբեջանական, թուրքական դրոշն էլ, որ ծածանվում է, մի օր կվերանա. Բագրատ Սրբազանը՝ Կիրանցի դպրոցականներին
- Բագրատ Սրբազանը սեպտեմբերի 1-ին կայցելի Կիրանցի դպրոց՝ շնորհավորելու աշակերտներին
- Բագրատ Սրբազանը կհայտնի առաջիկա անելիքների մասին
- ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են Կիրանց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան