Իշխանությունները տարածում են սուտ լուրը, իրենք էլ ասում են՝ անլուրջ է. Գառնիկ Դանիելյան
«Սուտ է, նման շրջաբերական չկա, թե Դաշնակցությունը պատրաստ է զիջել Հայաստանի անկախություը»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով տարածված լուրերին, թե ՀՅԴ-ն շրջաբերական է տարածել, ըստ որի ելքը տեսնում են Հայաստանը և Արցախը միասին ՌԴ-ի միութենական պետության մեջ մտնելն է։
Նա նշեց, որ Դաշնակցության դիրքորոշումը կա նույն օրը հրապաևակած Բյուրոյի հայտարարության մեջ։
«Նույն Նիկոլ Փաշինյանն էլ երեկ ասուլիսում ասաց, որ այն անլուրջ է։ Այսինքը իրենք տարածում են լուրը, իրենք էլ ասում են անլուրջ է։ Հենց իրենք են անլուրջ համարում իրենց տարածած ստահոդ լուրերը», -ասաց Դանիելյանը;
Նրա խոսքով՝ Դաշնակցությունը Առաջին Հանրապետության ստեղծողն է և միշտ անկախության ջատագովն ու առաջամարտիկներից է եղել, իսկ Արցախը և Հայաստանը հանձնող իշխանությունները իրավունք չունեն խոսել Դաշնակցության գործունեության մասին։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ ԳՄ-ն Արցախի անկախության օրվա առիթով կկազմակերպի «ՎԵՐԱԴԱՐՁ» խորագրով ձեռնարկ
- Գառնիկ Դանիելյան. Կասկածի տակ չառնել Դաշնակցության վճռականությունն ու կամքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան