Քաղաքական 14:29 01/09/2024 Հայաստան

Երեկվա ասուլիսում հնչել են ծայրահեղ վտանգավոր գաղափարներ. Վահե Հովհաննիսյան

Քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Ինչպես հակադարձել հայ-ադրբեջանական համատեղ ասուլիսին։

Երեկվա ասուլիսում հնչել են ծայրահեղ վտանգավոր գաղափարներ։ Դրանց զարգացումը հնարավոր է կանխել, եթե լինի գրագետ հակադարձում։ Ամենավտանգավորը կլինի գրագետ հակադարձման բացակայությունը։

Ֆիքսենք, որ սա համատեղ ասուլիս էր՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների։ Անմիջապես ասուլիսից հետո Նիկոլի բոլոր ձևակերպումները սկսեցին կրկնել ու ամրապնդել ովքե՞ր. Ադրբեջանի պաշտոնյաները։

Մնացած անհրաժեշտ հակադարձումների մասին՝ կետ առ կետ.

1. Արցախի իշխանություններն իրենց ուղղված ծանրագույն մեղադրանքներին  վերջապես պարտավոր են հստակ ու բաց պատասխանել՝ ինչի՞ց սկսվեց շրջափակումը, ի՞նչ անդառնալի հետևանք ունեցավ Փաշինյանի Պրահայի հայտարարությունը, ի՞նչ մենակություն էր զգում Արցախը շրջափակման 9 ամիսներին, ինչպե՞ս էր զգացվում ՀՀ իշխանությունների բացակայությունն այդ վճռորոշ փուլում, ինչպե՞ս էր Արցախը մենակթողնվել՝ իր վրա վերջին հարձակման ժամանակ, ի՞նչ հիմնավորված կասկածներ կան առ այն, որ Հայաստանը տեղյակ էր Արցախի վրա հարձակման մասին և նախապես տվել էր դիտորդ մնալու հավաստիացում։ Պետք է վերջապես խոսել Արայիկ Հարությունյանի հրաժարականի ու նրա կատարած ֆունկցիաների մասին։ Արցախի պահով մեզ համար մութ կետեր չպետք է մնան, այլապես Նիկոլը բոլոր այդ կետերն օգտագործելու է ի վնաս արցախցիների և ի շահ իր իշխանության պահպանման։

2. Ռուբեն Վարդանյանի ընտանիքը և Ռ. Վարդանյանի համակարգերը (եթե դրանք դեռ կան) պարտավոր են կոշտ արձագանքել ասուլիսի ընթացքում նրա հասցեին արված հարցադրումներին։ Այդ արձագանքը պետք է ստանա միջազգային հնչեղության։ Անթույլատրելի է, երբ թշնամու բանտում գտնվող, գերեվարված մարդու մասին ստոր ակնարկներով հարցադրումներ է հնչեցնում երկրի ղեկավարը։ Դրանք Ալիևի բառերն էին։ Պատանդի վիճակում գտնվող քո քաղաքացու, քո հայրենակցի մասին նման բան անելը բարոյական նեխման դրսևորում է։ Շատ կարևոր է, որ Վարդանյանի ընտանիքի, միջազգային ու հայկական շրջանակների կողմից հստակ դիրքորոշում ձևակերպվի սրա հանդեպ։

3. Հայաստանի ընդդիմությունը (առաջին հերթին՝ խորհրդարանական) պետք է պարզ ֆիքսի տեղի ունեցածը. ամեն ինչ հուշում է, որ ձեռք է բերվել ստրատեգիական պայմանավորվածություն Նիկոլի ու Ալիևի միջև՝ «վերարտադրում զիջումների դիմաց»։ Ադրբեջանի ու նրա հետ ուղիղ բանակցությունների շուրջ ասուլիսում հնչած բոլոր հիմնական ձևակերպումները դրա մասին են խոսում։ Ալիևն օգնելու է, որ Նիկոլը վերարտադրվի, իսկ դրանից հետո ստանալու է այն ամենը, ինչ ուզում է։ Նիկոլը հենց դրա´ համար է մերժում բանակցություններում միջնորդի գոյությունը։ Այո, միջնորդի դեպքում Հայաստանն ավելի շահեկան դիրքերում կլիներ իր շահերը պաշտպանելիս, և Ալիևի անվերջ պահանջները կզսպվեին, բայց այդպես հնարավոր չէր լինի Ալիևի հետ ձեռք բերել սեփական իշխանության վերարտադրությանն աջակցության պայմանավորվածություն։ Այն ընթացքը, որ կա հիմա Հայաստանում, տանում է Նիկոլի վերարտադրման ընտրությանը՝ հերթական, թե արտահերթ, տեխնիկական հարց է։ Ժամանակն է սրա մասին բաց խոսել, որպեսզի հնարավոր լինի խափանել այս սցենարային ընթացքը՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցներով։ Եթե իհարկե կա կամք և ցանկություն՝ դա անելու։ Հառակը լրիվ ուրիշ  բանի մասին է հուշելու։

4. Հանրային կյանքի կարևոր դերակատարը՝ Սրբազան շարժումը, զարգացումներին համարժեք լինելու համար պետք է հաշված օրերի և ժամերի ընթացքում վերլուծի ասուլիսում հնչեցված կարևորագույն վտանգավոր թեզերը՝ հասարակության առաջ դրանց քաղաքական և բարոյական ճիշտ պատասխանները ձևակերպելու և դրանց իրականացման տապալումը սկսելու համար։

5. Եվ վերջապես, շատ կարևոր է օգնել հասարակությանը՝ վիրավորվածությունը, արժանապատվության ստորացումը վերածել համապատասխան վերաբերմունքի, մերժման։ Նիկոլը Արցախն ընկալում է որպես Քառակուսի մետր կամ ֆինանսական դոտացիայի հոդված։ Էս մարդը այդպես էլ չի հասկանում Արցախը ինչ է։ Ինչ ասել է հայրենիք, Ամարաս, Գանձասար, հարազատի՝ ամուսնու, կնոջ, ծնողի, երեխայի գերեզման, տաք տուն, երեխայի օրորոց, տանը թողնված թանկ հուշ,  հայերեն գրված գրատախտակ, երեխայի դպրոց ու մանկապարտեզ, բակ, ծառ, թուփ, կյանք, հանդ, մանկություն, երազանք… Նա չի հասկանում և չի հասկանալու, դրա համար էլ էդպես ի միջի այլոց է խոսում արցախահության վերադարձի գաղափարի մասին։ Բայց հարյուր հազարավոր մարդիկ հասկանում են։ Այս հասկացողները չե՞ն վիրավորվում նրա պահվածքից։ Ինչպե՞ս է դրսևորվում այդ վիրավորվելը։ Սա պետք է լուծենք։ Բարոյական հասարակություններն ունենում են վիրավորվելու հատկություն, ու նման արտահայտություններ լսելուց հետո դրանց հեղինակին «Մեծարգո» ասողների շարքերը կտրուկ խարխլվում են։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}