Այն ադրբեջանական, թուրքական դրոշն էլ, որ ծածանվում է, մի օր կվերանա. Բագրատ Սրբազանը՝ Կիրանցի դպրոցականներին
Բագրատ Սրբազանն այսօր այցելել է Կիրանցի դպորց, զրուցել դպրոցականների հետ.
«Այսօր մեզ դժվար ու ծանր իրականության մեջ են դրել։ Մեր հերոսներին ասել են, որ դուք իզուր եք զոհվել։ Այս վայրերը, տարածքները, մեր գյուղերն ու շեները, որ պաշտպանել եք, այդ բոլորն անիմաստ է։
Բայց ես ձեզ ասում եմ՝ այդ բոլորն անիմաստ չէ, այդ մարդիկ են ուզում անիմաստ դարձնել, և ձեզ վերստին Հիսուսի պատգամով ասում եմ՝ ոչ մի բանից չվախենաք, ձեր այստեղ լինելն արդեն դրա մասին է վկայում, և հավատացեք Հայաստանի պայծառ ու ազատագրված օրվան, որի կրողները դուք եք լինելու։
Այն ադրբեջանական, թուրքական դրոշն էլ, որ ծածանվում է, մի օր կվերանա»,- կիրանցի երեխաներին ասել է Բագրատ սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանը սեպտեմբերի 1-ին կայցելի Կիրանցի դպրոց՝ շնորհավորելու աշակերտներին
- Բագրատ Սրբազանը կհայտնի առաջիկա անելիքների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան