Մենք կոչված ենք սխրանքի ու հերոսության, գնալու մեր իղձերի ու երազանքների հետևից, հաղթանակը չի ուշանալու. Բագրատ Սրբազան
«Ուզում եմ մեր խոստումը կրկնել թե՛ երկնքի, թե՛ երկրի առաջ, որ մենք պետք է ունենանք ազատագրված Հայաստան և ազատագրված Արցախ։ Դրա համար էլ նորից կրկնում եմ՝ չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն և չեմ ներելու հանուն հանուն քեզ՝ Արցախ»,-սուրբ աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ սրբազանը՝ շեշտելով որ Արցախցի Արեգայի ելույթից հետո դժվար է զգացմունքները զսպել։
Սրբազանը հայտարարեց. որ իր խոստումը Արեգայի ծնված և ծնվող զավակի առջև է։
«Այսօր մենք հավաքվել ենք ոչ թե հիշատակելու, այլ հիշեցնելու, որ Արցախի հարցը փակված չէ, և այն իր բոոր դրսևորումներով ու ծավալներով կազմում է հայկական օրակարգի առանցքը։
Ինձ համար ընդունելի է Արցախը՝ թե՛ որպես անկախ հանրապետություն, թե՛ վերամիավորված մայր Հայաստանին»,- ասաց Բագրատ սրբազանը։
Սրբազանը նկատեց, որ այսօր ոչ մի արցախցի երեխա Արցախում դպրոց չգնաց, ոչ մի ուսանող կամ դասախոս չբացեց համալսարանի դուռը, Արցախի ոչ մի վանքում կամ եկեղեցում աղոթք չհնչեց, ոչ ոքի շիրիմի առջև խունկ չծխաց ու աղոթք չբարձրացավ։
Նրա խոսքով՝ այս ամենի մեղավորը Հայաստանի Հանրապետության իշխանությունն է և այն դատապարտության խարան է իրենց ճակատին։
«Մենք կոչված ենք սխրանքի ու հերոսության, մենք կոչված ենք գնալու մեր իղձերի ու երազանքների հետևից՝ որևէ վայրկյան չտատամսելով մեր կյանքի համար, որովհետև այդ կյանքն արդեն գնված է մեր եղբայրների ու քույրերի կողմից»,- ասաց Բագրատ սրբազանը և հավելեց. «Ինձ համար գոյություն ունի մեկ կյանք, հայրենիք կամ մահ»։
Սրբազանը հայտարարեց, որ հաղթանակը չի ուշանալու։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցին զենքը վայր է դրել այն ժամանակ, երբ հարվածը ոչ թե դիմացից էր՝ թուրքից, այլ թիկունքից՝ Մայր Հայաստանից. Արեգա
- Իմ մաղթանք է, որ կրթությունը մեր երկում դառնա առաքինի մարդ կերտելու արվեստ. Բագրատ Սրբազան
- Այն ադրբեջանական, թուրքական դրոշն էլ, որ ծածանվում է, մի օր կվերանա. Բագրատ Սրբազանը՝ Կիրանցի դպրոցականներին
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան