Համոզված եմ, որ մեր ժողովուրդն իր միակամությամբ հնարավորություն է ստեղծելու նորից վերականգնելու Արցախի անկախությունը. Վահան Բալայան
«Այն ժողովուրդը, որն ունի պատմական հիշողություն, նրան անհնարին է հաղթել»,- Աննա եկեղեցու բակում Արցախի Հանրապետության օրվան նվիրված հանրահավաքում հայտարարեց Արցախի Հանրապետության պատգամավոր, պատմական գիտությունների դոկտոր Վահան Բալայանը::
Նրա խոսքով՝ Արցախի Հանրապետության տարածքն օկուպացնելուց հետո Ադրբեջանը փորձում է մարդկանց հիշողությունից ջնջել նաև Արցախի հայկական հետքը։
Ըստ Բալայանի՝ աշխարհը պետք է իմանա որ Արցախցին պատմականորեն իրավունք ունի Արցախում ազատ ապրելու;
«Ովքեր եղել են Արցախում, գիտեն, որ անզեն աչքով էլ տեսանելի է՝ դրախտային այս երկիրը հնարավոր չէր չլիներ մարդկային օրրաներից մեկը: Համոզված եմ, որ մեր ժողովուրդն իր միակամությամբ, առանց ուրիշի վրա հույս դնելու հնարավորություն է ստեղծելու նորից վերականգնելու Արցախի Հանրապետության անկախությունն ու մեր ազատ ապրելու իրավունքը»,-հայտարարեց Արցախի Հանրապետության պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք կոչված ենք սխրանքի ու հերոսության, գնալու մեր իղձերի ու երազանքների հետևից, հաղթանակը չի ուշանալու. Բագրատ Սրբազան
- Արցախցին զենքը վայր է դրել այն ժամանակ, երբ հարվածը ոչ թե դիմացից էր՝ թուրքից, այլ թիկունքից՝ Մայր Հայաստանից. Արեգա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին