Վրաստանում խորհրդարանական ընտրություններին գրանցվել է 27 կուսակցություն
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցել է 27 կուսակցություն, գրանցման գործընթացն ավարտվել է։ Այս մասին ասված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 26-ին կայանալիք Վրաստանի խորհրդարանի ընտրություններին քաղաքական կուսակցությունների գրանցման գործընթացը ավարտվել է օգոստոսի 30-ին, և այս պահին ԿԸՀ-ում գրանցվել է 27 կուսակցություն։ Հաղորդագրությունից մեջբերում է արել ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշում են վարչությունից, ընտրություններին կմասնակցեն 10 կուսակցություններ, որոնց ներկայացուցիչներն ընտրվել են նախորդ ընտրությունների արդյունքներով և գրանցման համար համակիրների ստորագրություններ հավաքելու կարիք չեն ունեցել։ ԿԸՀ-ին առնվազն 25 հազար ստորագրություն ներկայացրած 30 այլ կուսակցություններից հաջողությամբ գրանցվել են 17-ը։
Հաջորդ փուլում քաղաքական միավորումները պետք է մինչև սեպտեմբերի 26-ը ներկայացնեն կուսակցական ցուցակները, որոնք պետք է պարունակեն ոչ պակաս, քան 30 և ոչ ավելի, քան 200 պատգամավորության թեկնածուներ։ ԸՍտ ԿԸՀ-ի, արգելվում է նույն անձանց ընդգրկել տարբեր կուսակցությունների ցուցակներում, պարզաբանում են վարչությունից։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում ծնելիության մակարդակը պատմական նվազագույնին է հասել
- Վրաստանում կառավարության կողմից առաջարկ է եղել ուղղափառությունը պետական կրոն հնարավոր հռչակելու վերաբերյալ