ԱՄՆ-ի գնացքներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել
Առնվազն չորս մարդ է զոհվել Իլինոյս նահանգի Ֆորեստ Պարկ քաղաքում գնացքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը։
«Ֆորեստ Պարկի ոստիկանության բաժին շտապ ահազանգ է ստացվել գնացքում գնդակահարված երեք անձի վերաբերյալ... Իրավապահ մարմինները արձանագրել են չորս զոհի, նրանցից երեքը տեղում էին մահացել, իսկ չորրորդին ուղարկվել է Մեյվուդի Լոյոլա համալսարանի բժշկական կենտրոն, որտեղ էլ նա մահացել է»,- ասվում է հեռուստաալիքի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է ABC-ն, քաղաքային ոստիկանությունը Չիկագոյի տրանսպորտի վարչության անվտանգության հետ միասին տեսախցիկների միջոցով հայտնաբերել է ենթադրյալ հարձակվողին, և նա բերման է ենթարկվել: Ֆորեստ Պարկի պաշտոնյաները կարծում են, որ կրակոցը եզակի միջադեպ է, որը որևէ լրացուցիչ վտանգ չի ներկայացնում հանրության համար:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում փոխհրաձգության հետևանքով կա երկու զոհ 14 վիրավոր
- ԱՄՆ-ում մասնավոր երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին