Ալվարդ Մելքոնյանի լիազորությունները դադարեցվել են Հրայր Թովմասյանի հրամանով. Արամ Օրբելյան
«Նոտարական պալատի նախկին նախագահ Ալվարդ Մելքոնյանը դատական նիստւ ժամանակ, ըստ էության արձանագրել է, որ առկա է որոշակի թշնամանքի վերաբերմունք՝ հայտարարելով, որ որոշ ժամանակ անց բոլորին ներել է»,-դատական նիստի ժամանակ հայտարարեց արդարադատության նախկին նախարար, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
Նա նշեց՝ Ալվարդ Մելքոնյանի լիազորությունները դադարեցվել են Հրայր Թովմասյանիհրամանով, ինչպես նաև Հրայր Թովմասյանի հայցի արդյունքում դատարանով արձանագրվել են, որ առկա են խախտումներ, այդ թվում մի քանի դեպքեր, երբ մի բնակարանը վաճառվել է երկուսից ավելի մարդկանց։
Օրբելյանը ներկայացրեց, թե ինչ է պարզել նախաքննությունը Ալվարդ Մելքոնյանի գործունեության վերաբերյալ։
«Հարգելի դատավոր, հիմա այս անձը՝ Ալվարդ Մելքոնյանը, ում լիազորությունները դադարեցվել են այդ խախտումների համար, հիմք է դարձել այս քրեական գործի համար, ցուցմունք է տալիս այս քրեական գործում, ասում է որոշ բաներ չի հիշում, քանի որ անձնական դժբախտություն է ունեցել»,-ասաց նա։
Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։
Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրական համառոտ եզրակացության համաձայն, Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Բացի այդ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանի պաշտպան. Ոչ իրավաչափ մեղադրանքը թույլ չի տալիս մեղադրողին այն հիմնավորել, դատավորին՝ գնահատել
- Հրայր Թովմասյան. Սպասեցի, որ բերման ենթարկեն, տեսա՝ չէ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին