Հայաստանում չափազանց դժվար է իրական ու առանց պայմանավորվածությունների ընդդիմություն լինելը. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Ճշմարտության և արդարության քարոզի համար հալածվել, հետապնդվել, դատապարտվել, - սրանք աստվածային կամքի հայտնության նախերգանքն են երկրիս վրա։ Ես գիտեմ, և ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը ունենալու է ելք «փարավոնների երկրից»` ստրկությունից։ Ստրկություն, որը այսօր ո'չ միայն մարմնական, այլեւ հոգեբանական են, ստրկություն պղծությանը, ստրկություն չարին և ատելությանը, ստրկություն թշնամուն, ստրկություն կործանման զավակներին...
Հայ ժողովրդի համար Մովսեսը ո‘չ թե միայն իր կենսափիլիսոփայությամբ «Անապատի զավակը» (ճգնության, իմաստնության, արդարության, բարության և աստվածային հայտնության) պետք է լինի, այլև նոր ձևավորված ազնիվների, նվիրյալների և արդարների ընտրանին` էլիտան։
Հ.Գ. Հայաստանում չափազանց դժվար է իրական ու առանց պայմանավորվածությունների ընդդիմություն լինելը։ Սա հալածանքների ու հոգեբանական, ֆիզիկական տանջանքների անվերջություն թվացող մի շղթա է, որի վերջաբանը անխուսափելիորեն պետք է լինի հաղթանակը։
Որովհետև հաղթանակի քաղցրությունը և իրական արժեքը հանուն այդ հաղթանակի կրած զրկանքներն են։
Ու մենք կհասնենք մեր նպատակակետին...»։
Հարակից հրապարակումներ`
- Այլևս պարզ է` Նիկոլը Բաքվի և Անկարայի կամակատարն է ընդդեմ Հայաստանի. Արա Պողոսյան
- Ու բավական է կերած կեղտերը սրբել անգետ ժողովրդի վրա. Արա Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին