Քաղաքական 20:50 02/09/2024 Հայաստան

Փակենք այս էջը պարտության, որ արցախցին ետ դառնա իր տուն․ Արմեն Ռուստամյան

«Առաջին անգամ Արցախի ժողովուրդը իր անկախությունը նշում է իր հող ու ջրից կտրված, հայրենի Արցախից դուրս»,- այս մասին «Վերադարձ» խորագրով միջոցառմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ հավելելով․

«Մենք ապրում ենք մեր պատմության ամենաամոթալի ժամանակները, երբ առաջին անգամ մեր պատմության մեջ հայոց անկախ պետականության առկայության պայմաններում տեղի ունեցավ հայերի նոր ցեղասպանություն։ Այսօր պահն է հասկանալու, թե ինչ և ինչպես դա տեղի ունեցավ։ Մի բան արդեն իսկ պարզ է. եթե հայ ժողովուրդը շարունակի ապրել այսպես, մեծն Թումանյանի խոսքերով ասած՝  «դավին անտեղյակ, ցավին անտարբեր», շատ շուտով կփակի իր անկախ պետականության վերջին էջը»։

Թե ինչու հասանք այսօրվան, և ինչպես հաղթանակած ժողովրդին հնարավոր եղավ տանել պարտության, Ռուստամյանի խոսքով՝ կարելի է բերել իրար լրացնող բազմաթիվ պատճառներ։

«Գլխավորն, ըստ իս, մեկն է  հետևողականորեն արժեզրկվեց մեր համազգային հաղթանակը, վարկաբեկեցին այդ հաղթանակն ապահովված հերոսները և կտրեցին մեր ժողովրդին իր սեփական ուժի աղբյուրներից։ Բոլորս տեսանք, թե ինչպես մեր հաղթական ազատամարտը ստորադասվեց 2018-ին կատարվածին, թե ինչպես մեր միջից մեկի լեզուն պտտվեց ասելու, որ մեր հերոսները զոհվել են հանուն ոչնչի, թե ինչպես մյուսն էլ հայտարարում է, որ մինչև 2018 թիվը մի ողջ ժողովուրդ ըստ էության սխալ է ապրել պատմական, երևակայական, բայց ոչ երբեք իրական Հայաստանում։

Բայց ահավորն այն է, որ մեր աչքի առջև շարունակում են քանդել մեր հաղթանակների և ազգին ազգ պահող բոլոր հենասյունները, հանրությունը միավորող,  հային հայի հետ կապող և մեզ հաղթանակներ ապահովված ամեն ինչ հետևողականորեն ավերվում է։

Ավելի կոնկրետ.

- Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, որը կենսատու աղբյուրն է եղել մեր համազգային ներուժի, պղտորվում ու ցամաքեցվում է,
-հայության գոյությունը, ինքնությունն ու նկարագիրը պահպանելուն կոչված Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և համազգային կառույցները հետապնդում և հալածվում են,

- «Ազգ-բանակ» գաղափարը կենսագործելուն կոչված Հայոց Բանակը կորցնում է իր տերն ու նշանակությունը,

-ժողովրդի իշխանությունն ապահովելուն կոչված ՀՀ սահմանադրական կարգի շարունակական ոտնահարումները բերել են պետության և իշխանության նույնացմանը, իսկ նույն այդ կարգը պաշտպանելու կոչված ուժային կառույցները վեր են ածվել սոսկ վարչապետի պահակազորի։

Եվ, վերջապես, դեպի ամբողջական կապիտուլյացիայով ազգակործանում տանող ճանապարհին այս վարչախմբին մնացել է մի ավարտական արար՝ լիակատար հրաժարում Հայաստանի անկախության և ԼՂՀ հռչակման մասին Հռչակագրերի կենսագործման պարտավորությունիցից։

ԼՂՀ հռչակման մասին Հռչակագրից հրաժարվեցին, արդյունքը չուշացավ՝ եղավ Արցախի հայաթափումը»։

Քաղաքական գործիչն ընդգծեց, որ Հայաստանի անկախության մասին Հռչակագրից հրաժարվելու անխուսափելի հետևանքը լինելու է հայոց ինքնիշխան պետականության կորուստը և հայաստանի թուրքացումը։

«1988 թվականին մեր սերնդի համար ակնհայտ էր կապը Արցախի  ազատագրության և Հայաստանի անկախության միջև։ Եւ պատահական չէ, որ Հայաստանի անկախությունը ձեռք է բերվել Արցախյան ազատամարտի պայմաններում։ Հիմա դժվար չէ պատկերացնել թե ինչ կմնար Հայաստանի անկախությունից ու տարածքներից, եթե չլիներ Արցախյան ազատամարտում մեր ժողովրդի հաղթանակը։

Չտեսնել փոխկապակցվածությունը Արցախի հայկականության և Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության միջև, նշանակում է գնալ երկուսն էլ կորցնելու ճանապարհով։ Ինչն էլ դժբախտաբար հաստատված է այսօր։ Այո՛, հենց այսօր, երբ  վարչախումբը լծվել է ազատամարտի արդյունքները փոխելու գործին, և միանգամից հարց է առաջացել, թե ինչ է մնալու արդեն Հայաստանի տարածքային ամբողջականությունից և ինքնիշխանությունից։ Այս վարչախումբը ոչ միայն այս կապը չի ուզում արձանագրել, այլ մեր ժողովրդին համոզում է, թե՝ տվեցինք Արցախը, կփրկենք Հայաստանը՝ այն տրամաբանությամբ, որ իբր զիջել ենք մասը, որ փրկենք ամբողջը։ Սակայն երբ զիջում ես՝ չզիջելու ռեսուրս չկուտակած, հայտնվում ես մաս-մաս զիջելու վիճակում։ Առավել ևս, երբ դիմացինդ քեզանից ամբողջն է ուզում։ Այդպես դու ոչ թե հաշտություն ես կնքում թշնամու հետ, այլ պարզապես ստիպում ես քեզ քեզ՝ հաշտվել քո իսկ անձնատուր վիճակի հետ։ Սա է պարտված և պարտությամբ հպարտացող ցանկացած մեկի ճակատագիրը։

Սա հենց այն է, ինչ անում է այս վարչախումբը, ում քաղաքական հավատամքն է պարտվողականությունն ու զիջողականությունը, և, որպես հետևանք, այս կառավարությունը դարձել է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները հիմնավորողը, լեգիտիմացնողն ու կատարողը։ Ավելին, շարունակաբար մեր ժողովրդին վախեցնելով պատերազմով, այդ պատերազմով անխուսափելի պարտությամբ՝ այս վարչախումբը ստիպում է ապավինել Ադրբեջանի խոստացած խաղաղությանը։ Ակնհայտ է, որ այդ խաղաղություն կոչվածի երաշխավորն է լինելու է հենց թուրք-ադրբեջանական տանդեմը։ Հայ ժողովուրդն իր պատմությամբ գիտի, թե ինչ է լինում, երբ ցեղասպանը պետք է երաշխավորի իր անվտանգությունը: Եվ ուրեմն, եթե միակողմանի զիջումների ինքնակործանման այս շղթան չկտրվի, ապա սրա վերջը լինելու է Հայաստանի վերածումն Արևմտյան Ադրբեջանի։

Բավ է։ Պարտվածը և պարտություններ բերողը մեր ժողովրդին  չպետք է ղեկավարի։ Պետք է փոխել ժողովրդին խաբած, իր իսկ նախընտրական խոստումներից և հռչակած ծրագրային նպատակներից հրաժարված, այլևս ոչ լեգիտիմ գործող այս վարչախումբը, և, քանի դեռ ուշ չէ,  որդեգրել երկրի զարգացման համար ազգային-պետական ուղեգիծ։ Այդ ուղեգիծը նախ և առաջ պետք է բխի Հայաստանի անկախության մասին Հռչակագրից, որից շեղումն էլ հենց եղել է մեր ձախողումների և նահանջների պատճառների պատճառը։ Այս ուղեգծով առաջնորդվող նոր ազգային իշխանություններն առաջնահերթ քայլեր պետք է ձեռնարկեն հետևյալ ուղղություններով. 

-վերականգնել մեր ժողովրդի ներազգային համերաշխությունը, սեփականությունը պահպանելու և զարգացնելու նպատակի շուրջ,

-վերականգնել զինված ուժերի  մարտունակությունն ու անվտանգության համակարգերի արդյունավետությունը,

- ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատել կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցություն ապահովելու համար։

- Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն իրականացնել կողմերի օրինական շահերի հարգմամբ։ Համաձայնեցման ենթակա բոլոր հարցերի լուծումներն  ընդգրկող ամբողջական փաթեթի հիման վրա որպես նախապայման առաջադրել ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերումը, բոլոր ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձը և մշակութային ժառանգության պահպանումը։

-մինչև Արցախի հարցի վերջնական քաղաքական կարգավորումը, հետապնդել արցախահայերի հավաքական հայրենադարձության իրավունքը՝ հիմնված էթնիկ զտման հետևանքով բռնաճնշումների ենթարկված և բռնի տեղահանված անձանց իրավունքների լիարժեք հարգման վրա,

-ապահովել Սրցախի ժողովրդի վերադարձի անվտանգ պայմաններ, ողջ ծավալով արցախահայությանը տրամադրելով միջազգային նորմերով երաշխավորված քաղաքական և քաղաքացիական իրավունքները։

Սիրելի հայրենակիցներ,

մենք հայտնվել ենք մեր հայրենիքն ու հայկական ինքնությունը պահպանելու և սերունդներին ժառանգելու հրամայականի առջև։ Մենք կարող ենք և պարտավոր ենք դա անել, մենք զավակներն ենք 88 թվականի համազգային զարթոնքի ու հաղթանակներ կերտած ժողովրդի։

Ազատագրենք մեր հոգիները, փակենք այս  էջը  պարտության, որ արցախցին ետ դառնա իր տուն, որ Հայաստանն իր Սյունիքով մնա  հայակական, որ հայն իր երկրում ու աշխարհում քայլի վստահ ու հաղթական»,- ասաց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}