Հրայր Թովմասյան. Սպասեցի, որ բերման ենթարկեն, տեսա՝ չէ
«Ես սպասեցի, սպասեցի, որ բերման ենթարկեն, տեսա՝ չէէ»,-այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։
Հարցին, թե տա՞նն էր սպասում, աձագանքեց՝ չէ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ի նիստում ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց Հրայր Թովմասյանին բերման ենթարկել հաջորդ՝ սեպտեմբերի 2-ի ժամը 15։30-ին նշանակված դատական նիստին՝ որոշման կատարումը հանձնարարելով ոստիկանությանը։
Դատավորի ելույթները մեկնաբանելու վերաբերյալ լրագրողների խնդրանքին ի պատասխան՝ Թովմասյանն ասաց, չի սիրում ուրիշի ելույթները մեկնաբանել, հույս հայտնեց, որ մի օր այդ հարցերը կուղղվեն դատավորին։
«Այս պահին ունեմ, իհարկե, ենթադրություններ, բայց նպատակահարմար չեմ համարում դատավորի վարքագծի մասին ենթադրություններով խոսել։ Մի քիչ սպասեք, ամեն ինչ կտեսնեք»,-ասաց Թովմասյանն ու նշեց, որ իր ավարտական ճառում կանդրադառնա բոլոր հարցերին։
Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրանքի համաձայն. «Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Բացի այդ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ»։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը որոշեց Հրայր Թովմասյանին բերման ենթարկել դատարան
- 2020 թ. սեպտեմբերի սկսզբին ՍԴ-ում ավարտվել է իշխանության զավթումը, սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը.Ղազարյանը՝ Հրայր Թովմասյանի դատավարության մասին
- Հրայր Թովմասյանի դեմ գործընթացի նպատակն էր յուրայիններով լցնել ՍԴ-ն. Գոհար Մելոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան