Դատարանի գործողություններն այնքան էլ լեգիտիմ նպատակներ չեն հետապնդում․ Հրայր Թովմասյան
Դատական նիստի ընթացքում Հրայր Թովմասյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով իր մտահոգությունը հայտնեց վերջին մի քանի նիստերի ընթացքում դատարանի կայացրած որոշումների առնչությամբ։
«Հարկ եմ համարում նշել, որ 4,5 տարվա ընթացքում որևէ էական խոչընդոտ չի եղել։ Դատական ողջ գործընթացը, անկախ դիրքորոշումների տարբերությունից ընթացել է կառուցողական մթնոլորտում և փոխադարձ հարգանքի պայմաններում»,- ասաց Թովմասյանը՝ շարունակելով․
«Սույն թվականի հունիսի 22-ի նիստից սկսած դատարանի գործողություններն, առնվազն ինձ մոտ հիմնավոր կասկած են հարուցում, որ այնքան էլ լեգիտիմ նպատակներ չեն հետապնդում»։
Նա նշեց, որ մյուս ամբաստանյալն առողջական խնդիրներ ունենալու պատճառով բացակայել է դատական նիստից։
«Առանց պարզելու հիվանդության բնույթը, ժամկետը, դատարանը որոշեց այս մասով անջատել գործը։ Այդ նույն պատճառով դրա նախարդող նիստին ես եմ բացակայացել, սակայն այդ ժամանակ իմ մասով գործն անջատելու որոշում չի առաջացել»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրական համառոտ եզրակացության համաձայն, Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Բացի այդ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Հարակից հրապարակումներ`
- Ալվարդ Մելքոնյանի լիազորությունները դադարեցվել են Հրայր Թովմասյանի հրամանով. Արամ Օրբելյան
- Հրայր Թովմասյանի պաշտպան. Ոչ իրավաչափ մեղադրանքը թույլ չի տալիս մեղադրողին այն հիմնավորել, դատավորին՝ գնահատել
- Հրայր Թովմասյան. Սպասեցի, որ բերման ենթարկեն, տեսա՝ չէ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին